Racy Rita! Rita Ora chose a typically revealing outfit for her appearance on Alan Carrs Chatty Man

Ռիտա Օրան հերթական անգամ զարմացրել է բոլորին իր համարձակ կերպարով։ Երգչուհին «The Voice»-ի ժյուրիի մյուս անդամների հետ միասին հյուրընկալվել էր Ալան Քարի «Chatty Man» հեռուստաշոուին։

Wardrobe malfunction! Rita nearly spilled out of the side of her silver crop top

Նա ներկայացել էր այս շոուին արծաթագույն կրծկալով, որի վրայից կոստյում հիշեցնող վերնազգեստ էր կրում։ Միայն թե կոստյումը կիսով չափ անթև էր, ինչի արդյունքում Ռիտա Օրայի լանջերն այնքան պարզ էին երևում, որ երգչուհին ինքն էլ փոքր-ինչ կաշկանդվում էր դրանից։

Even Im looking at your breasts!: Alan Carr had to comment on her very low cut top

Բոլորի ուշադրությունը կենտրոնացած էր մի կետի վրա, ավելի ճիշտ՝ երկու։ Ինքներդ էլ հասկանում եք, թե որ կետերի մասին է խոսքը։ Հաղորդավարի մոտ էլ անակնկալ կերպով անկեղծության պահ սկսվեց. «Անգամ ես եմ նայում քո կրծքերին»։

Silver and black styling: She added black and metallic smoky eyes to her similarly two toned outfit

Ռիտան ըմբռնումով է վերաբերվել իր հանդերձի հանդեպ դրսևորված բուռն մոտեցմանը.

Ես չգիտեի՝ բիկինի հագնել, թե կոստյում, ուստի ես որոշեցի համատեղել այդ երկուսը։

Ինչպես նշեց Will.i.am-ը, Ռիտան «կոստկինի» էր հագել՝ թե՛ կոստյում, թե՛ բիկինի, ավելի ճիշտ՝ ո՛չ կոստյում, ո՛չ բիկինի։

Nows the time: Rita claims that this is the time when she should be taking risks with her clothes

Օրերս նա լուսանկարիչների օբյեկտիվում էր հայտնվել մի շատ յուրօրինակ մարզահագուստով։ Նրա մարզական անդրավարտիքի վրա դրոշմված էր «Adidas» ընկերության ապրանքանիշը, սակայն ի տարբերություն սովորական մարզական տաբատների՝ այն շղարշե կտորից էր։ Ուշագրավ է, որ երգչուհին այսպես ասած պսևդոմարզական տաբատը կրում էր բարձրակրունկ կոշիկներով։ 

Rita Ora

Այս հաղորդման ընթացքում էլ Ռիտա Օրայի օսկարյան զգեստի թեման չշրջանցվեց։ Երբ Ալանը հարցրեց, թե ինչու էր Ռիտան որոշել կարմիր գորգին կանգնել հենց այդ թափանցիկ զգեստով, Ռիտան պատասխանեց, որ ինքը գաղափար անգամ չուներ, որ զգեստն այդքան շատ էր թափանցում։ Այնուամենայնիվ, նա անմիջապես հավելեց.

Եթե հիմա բաց զգեստներ չհագնես, էլ ե՞րբ պիտի հագնես։  

I don’t have a pretend flash camera: Rita claims she had no idea her dress was so see-through 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել