Հարգելի ապրող, շնորհավորում ենք ձեզ նոր, ավտոմատ կյանքի (այսուհետև՝ ապրանք) ձեռքբերման համար։ Ճիշտ կիրառման դեպքում այն ձեզ կծառայի երկար տարիներ։ Խնդրում ենք ուշադիր կարդալ սույն ուղեցույցը։ Այն պարունակում է ապրանքի օգտագործման վերաբերյալ կարևոր տեղեկություններ։ Ապրանքը մեկ ուրիշին փոխանցելու դեպքում խնդրում ենք սույն ուղեցույցը տրամադրել ապրանքի հետ։

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Առավելագույն տևողություն՝ 115 տարի
Օգտագործվող հզորություն՝ 11 kWh
Սնուցման աղբյուր՝ օրգանական սնունդ

Արտադրողն իրավունք ունի փոփոխություններ մտցնել ապրանքի վերոնշյալ պարամետրերում՝ առանց գնորդին դրա մասին տեղյակ պահելու պարտավորության։

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԽՆԱՄՔԸ

1. Ապրանքը չի կարելի վատնել կամ մսխել։
2. Ապրանքը չի կարելի պահել մութ, խոնավ, անազատ պայմաններում։
3. Չի կարելի թույլատրել օտար նմանատիպ ապրանքների ներթափանցումը անձնական ապրանքի մեջ։
4. ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ապրանքն օգտագործել կոմերցիոն նպատակներով։
5. ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ապրանքի օգտագործման ընթացքում վնասել այլ օգտագործողների ապրանքները։
6. Ապրանքը ՀՐԱՎՏԱՆԳ Է. այն կարող է արագ այրվել։

ԿԻՐԱՌՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

  • ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ապրանքի լիարժեք կիրառումը սկսելուց առաջ սպասեք 18 տարի, թողեք կյանքը հանգստանա, հետո միայն եռռացրեք այն։
  • Ոչ մի դեպքում մի քանդեք սույն ապրանքը առանց մասնագետ-հոգեբանի օգնության։
  • Ոչ մի դեպում մի կապեք սույն ապրանքը այլ՝ «լիրբ» կամ «հարբեցող» սերիայի ապրանքների հետ. դրանից այն կարող է փչանալ։
  • Ապրանքը լավ կիրառելու, գործունեության ժամկետը երկարաձգելու նպատակով այն պետք է կապակցել իր իսկ բնույթի և սերիայի մեկ այլ նմանատիպ, ցանկալի է՝ նույն տարածաշրջանի համար արտադրված ապրանքի հետ։ Սերիաների նման համակցությունը կարելի է իրականացնել տպագիր և էլեկտրոնային մամուլում պարբերաբար հրապարակվող «սերիաների աստղային համակցության» աղյուսակներով, կամ՝ ըստ կյանքի թելադրման։ Թելադրման նշանները ի հայտ են գալիս սրտի արագ տրոփյունի, ստոծանու շրջանում «թիթեռնիկների պար» կոչվող ինդիկացիայի և ապուշ արարաքներ անելու ցնակության տեսքով։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. նկարագրված ինդիկացիան, ապրանքի ոչ ճիշտ կիրառման արդյուքնում, կարող է խափուսիկ լինել։
  • Մի կիրառեք ապրանքը սույն ուղեցույցում նկարագրված նպատակներից բացի այլ նպատակներով։
  • Ապրանքի կիրառման ավարտին մոտ իջեցրեք կիրառման ինտենսիվությունը, հակառակ դեպքում ապրանքը կարող է կիրառման համար նախատեսված գործարանային ժամանակից շուտ մաշվել։
  • Ապրանքի կիրառումը պետք է իրականացնել ազատ պայմաններում։
  • ՀԻՇԵՔ. ապրանքը մեկն է և մեկ այլով չի փոխարինվում։ Կիրառված ապրանքները փոխանակման ենթակա չեն։
  • ՀԻՇԵՔ. արտադրողը պատասխանատվություն չի կրում ապրանքի ոչ ճիշտ կիրառման ընթացքում առաջացած հոգեկան և նյութական վնասների համար։ Վերջիններիս համար ողջ պատասխանատվությունն ընկնում է ապրանքի տիրոջ վրա։
  • Չի կարելի ապրանքն ամբողջությամբ ընկղմել սպիրտ պարունակող հեղուկների մեջ, սակայն դրանցով չափավոր լվացումները կարող են ապրանքին նոր տեսք ու հնարավորություններ հաղորդել։

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ապրանքը բաղկացած է

  • զգացմունքներից
  • հույզերից
  • վայրիվերումներից
  • փորձություններից
  • գույներից

ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

Ապրանքի օգտագործողը իրավունք ունի իր ապրանքի սպասարկման՝ միայն սույն ուղեցույցով սահմանված կետերի ճիշտ օգտագործման դեպքում։ Սպասարկումն իրականացնում է ապրանքի ծառայության ժամեկի ավարտից հետո։

Ապրանքի արտադրության ժամկետները նշված են ապրանքի հետ տրամադրվող ապրանքային փաստաթղթերում։ Ապրանքը ներկայացված է սոցցանցերի համապատասխան պրոֆիլներում։

ԽՆԴԻՐ

ՀՆԱՐԱՎՈՐ ՊԱՏՃԱՌՆԵՐ

ԼՈՒԾՈՒՄ

Ապրանքը չի ապրվում Ապրանքի շահագործման տարածաշրջանը համարեցված չէ ապրանքի շահագործման համար Փոխեք ապրանքի շահագործման երկիրը
Ապրանքը չի եռռում Ապրանքի լիարժեք կիրառումը սկսվել է նախատեսված ժամկետներից ուշ Ապրանքը մաքրեք սպիրտային լուծույթներով
Ապրանքը ապրանք չի Ապրանքի շահագործման տարածաշրջանը ապրանքի շահագործման տարածաշրջան չի Վերանայեք ապրանքը, վերանայեք վերաբերմունքը ապրանքի օգտագործման տարածաշրջանի հանդեպ
Ապրանքի նկատմամբ հետաքրքրությունը կորել է Ապրանքի կիրառումը իրականացվում է մութ ու խոնավ պայմաններում, ապրանքի շփումները այլ օգտագործողների ապրանքների հետ սահմանափակ են Ապրանքը արևի փռեք, բազմազանություն մտցրեք սեռական ապրանքում՝ մասնավորապես ավելացնելով շփումը հակառակ սերիայի ապրանքների հետ
Ապրանքը հատել է Ապրանքի շահագործման ժամկետը մոտեցել է ավարտին Ապրանքը վերադարձրեք արտադրողին՝ ետերաշխքիքային սպասարկման համար

ԱՊՐԱՆՔԻ ՈՒՏԻԼԻԶԱՑԻԱՆ

Ապրանքը չի կարելի գցել աղբարկղը։

Ապրանքի ուտիլիզացիայի համար առավել կիրառելի է հատուկ տարածքներում հատկացված հողը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել