Ինչպես ապրել կյանքը (կիրառման ուղեցույց)


11:14 , 18 հոկտեմբեր, 2012

Հարգելի ապրող, շնորհավորում ենք ձեզ նոր, ավտոմատ կյանքի (այսուհետև՝ ապրանք) ձեռքբերման համար։ Ճիշտ կիրառման դեպքում այն ձեզ կծառայի երկար տարիներ։ Խնդրում ենք ուշադիր կարդալ սույն ուղեցույցը։ Այն պարունակում է ապրանքի օգտագործման վերաբերյալ կարևոր տեղեկություններ։ Ապրանքը մեկ ուրիշին փոխանցելու դեպքում խնդրում ենք սույն ուղեցույցը տրամադրել ապրանքի հետ։

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Առավելագույն տևողություն՝ 115 տարի
Օգտագործվող հզորություն՝ 11 kWh
Սնուցման աղբյուր՝ օրգանական սնունդ

Արտադրողն իրավունք ունի փոփոխություններ մտցնել ապրանքի վերոնշյալ պարամետրերում՝ առանց գնորդին դրա մասին տեղյակ պահելու պարտավորության։

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԽՆԱՄՔԸ

1. Ապրանքը չի կարելի վատնել կամ մսխել։
2. Ապրանքը չի կարելի պահել մութ, խոնավ, անազատ պայմաններում։
3. Չի կարելի թույլատրել օտար նմանատիպ ապրանքների ներթափանցումը անձնական ապրանքի մեջ։
4. ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ապրանքն օգտագործել կոմերցիոն նպատակներով։
5. ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ապրանքի օգտագործման ընթացքում վնասել այլ օգտագործողների ապրանքները։
6. Ապրանքը ՀՐԱՎՏԱՆԳ Է. այն կարող է արագ այրվել։

ԿԻՐԱՌՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ապրանքը բաղկացած է

ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

Ապրանքի օգտագործողը իրավունք ունի իր ապրանքի սպասարկման՝ միայն սույն ուղեցույցով սահմանված կետերի ճիշտ օգտագործման դեպքում։ Սպասարկումն իրականացնում է ապրանքի ծառայության ժամեկի ավարտից հետո։

Ապրանքի արտադրության ժամկետները նշված են ապրանքի հետ տրամադրվող ապրանքային փաստաթղթերում։ Ապրանքը ներկայացված է սոցցանցերի համապատասխան պրոֆիլներում։

ԽՆԴԻՐ

ՀՆԱՐԱՎՈՐ ՊԱՏՃԱՌՆԵՐ

ԼՈՒԾՈՒՄ

Ապրանքը չի ապրվում Ապրանքի շահագործման տարածաշրջանը համարեցված չէ ապրանքի շահագործման համար Փոխեք ապրանքի շահագործման երկիրը
Ապրանքը չի եռռում Ապրանքի լիարժեք կիրառումը սկսվել է նախատեսված ժամկետներից ուշ Ապրանքը մաքրեք սպիրտային լուծույթներով
Ապրանքը ապրանք չի Ապրանքի շահագործման տարածաշրջանը ապրանքի շահագործման տարածաշրջան չի Վերանայեք ապրանքը, վերանայեք վերաբերմունքը ապրանքի օգտագործման տարածաշրջանի հանդեպ
Ապրանքի նկատմամբ հետաքրքրությունը կորել է Ապրանքի կիրառումը իրականացվում է մութ ու խոնավ պայմաններում, ապրանքի շփումները այլ օգտագործողների ապրանքների հետ սահմանափակ են Ապրանքը արևի փռեք, բազմազանություն մտցրեք սեռական ապրանքում՝ մասնավորապես ավելացնելով շփումը հակառակ սերիայի ապրանքների հետ
Ապրանքը հատել է Ապրանքի շահագործման ժամկետը մոտեցել է ավարտին Ապրանքը վերադարձրեք արտադրողին՝ ետերաշխքիքային սպասարկման համար

ԱՊՐԱՆՔԻ ՈՒՏԻԼԻԶԱՑԻԱՆ

Ապրանքը չի կարելի գցել աղբարկղը։

Ապրանքի ուտիլիզացիայի համար առավել կիրառելի է հատուկ տարածքներում հատկացված հողը։