Էն փաստը, որ մեր երկրում պետական գրեթե բոլոր մարմինները թերի են, որոշներն անգամ անպիտան, անհերքելի է։
Բայց կան որոշ հանգամանքներ, որոնք արժանի են ուշադրության։
ՍոցԱպ նախարարությունը վերջերս որոշում է ընդունել, ըստ որի՝ Ցեղասպանությունը վերապրած անձանց կտրվի 100.000 դրամ ամսական գումար։
Դա լավ չէ, դա նորմալ է, բայց եկեք առանձնացնենք սա որպես լուսավոր մի կետ մեր մռայլ դաշտում։
Հարցն այն չէ, թե ինչ կտա այդ գումարը նրանց, այլ այն, որ թեկուզ ուշ, բայց ձեռնարկվեց։
Եկեք տեսնենք նաև լավը, ջրի երես հանենք, այդպիսով հույս ունենալով, որ այն կդառնա լավ օրինակ ոմանց համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել