Araratnews.am-ը գրում է.

Աամ

ԵԱՏՄ-ն մի շարք ենթակառուցվածքներ ունի, որոնցում Հայաստանը կարող է նեգրավվել և առաջատար դիրքեր զբաղեցնել: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Ինտեգրում և զարգացում» կազմակերպության ղեկավար,  քաղաքագետ Արամ Սաֆարյանը:

Վերը նշված ենթակառուցվածքներից ամենաարդյունավետը բանախոսը համարում է գիտական ճյուղը, որում նրա խոսքովˋ Հայաստանը կարող է աչքի ընկնել:

««Եվրասիական փորձագիտական ակումբը» ամեն տարվա սեպտեմբերի վերջին  կամ հոկտեմբերի սկզբին Երևանում ծրագրում է կազմակերպել «Երևանյան Եվրասիական ընթերցումներ» ֆորումը, որին կմասնակցեն կրեատիվ, ոչ ստանդարտ մտածողություն և նորարարական մոտեցում ունեցող մտածողներ, լրագրողներ, դիվանագետներ, ովքեր կքննարկեն եվրասիական ինտեգրման հեռանկարները»,-նկատեց բանախոսը:

Նա նկատեց, որ սխալ է ԵԱՏՄ ինտեգրման շրջանակներում միայն տնտեսական կապերի ամրապնդում տեսնելը: Քաղաքագետի խոսքովˋ ցանկության դեպքում Հայաստանը կարող է դառնալ այն վայրը, որը կմիավորի Եվրասիական ամբողջ մտավորական խավին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել