Life.panorama.am-ը գրում է.

ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է եղանակին համապատասխան հագնվել, ինչպես նաև  շատ հեղուկներ օգտագործել

Հանրապետությունում անցած շաբաթվա ընթացքում արձանագրվել է  շնչառական վարակների և գրիպով հիվանդացության դեպքերի կտրուկ աճ: ՀՀ  առողջապաության նախարարության Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի   հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը  լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ համաճարակաբանական վերլուծությունների արդյունքները վկայում են,  որ սուր շնչառական վարակներով հիվանդացությունը գերազանցել է համաճարակային շեմը շուրջ  մեկ ու կես անգամ: 

«Գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված համաճարակի բռնկումը կանխարգելեու նպատակով ՀՀ առողջապահության  նախարարության նախաձեռնությամբ և  առաջարկությամբ ՀՀ կրթության և գիտության   նախարարության կողմից հանրակրթական հաստատություններում գարնանային արձակուրդները երկարաձգվեցին»,- ասաց Լիանա Թորոսյանը: 

Նրա խոսքով` վերլուծությունները ցույց են տալիս, որ  դեպքերի գրեթե 80 տոկոսը  արձանագրվել է  0-18 տարեկանների շրջանում:  

Վերջին երկու շաբաթվա ընթացքում  գրանցվել է 5800 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5600 դեպքի դիմաց: Ներկայումս ստացիոնար պայմաններում բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 570 հիվանդ:  160-ի մոտ արձանագրվել է թոքաբորբ,  որոնցից  120-ը մանկահասակ երեխաներ են: Նշենք, որ թոքաբորբը զարգացել է ուշացած դեպքերում: Այս տարի սուր շնչառական վարակներով պայամնավորված մահվան դեպքեր չկան: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել