Վալերի Օսիպյանի եղբորորդին ներկայացել է իրավապահներին և այժմ ազատության մեջ էPanorama.am-ը գրում է.

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին՝ Սեդրակ Օսիպյանը, 9 ամիս հետախուզման մեջ գտնվելուց հետո ներկայացել է ոստիկանություն: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց նրա փաստաբան Կրոմվել Գրիգորյանը: 

«Նա այսօր առավոտյան ներկայացել է ոստիկանություն, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: Այսուհետև նա կմասնակցի քննչական գործողություններին», -ասաց փաստաբանը:

Հիշեցնենք՝ Օսիպյանի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «Մի խումբ անձանց կողմից մեկ ուրիշի առողջությանը դիտավորությամբ մարմնական վնասվածք պատճառելը»:

Օսիպյանն իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը չի ընդունում, և փաստաբանի խոսքով, իր կողմից դանակահարություն չի եղել:

Հարցին, թե արդյոք փոխոստիկանապետի գործոնը չի՞ ազդել, որ Սեդրակ Օսիպյանն այժմ ազատության մեջ է և նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը չի ընտրվել, Գրիգորյանը պատասխանեց. «Եթե Վալերի Օսիպյանի եղբոր տղան չլիներ, վաղուց այս խափանման միջոցը կփոխվեր: Հակառակը խանգարել է Օսիպյանի գործոնը՝ իր զբաղեցրած պաշտոնով: Դա ընդհանրապես Օսիպյանի հետ կապ չունի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել