Մեծ ստրատեգները փայլուն հաղթանակներից եւ ռազմարվեստի մասին արժեքավոր մտքեր արտահայտելուց բացի կարեւորել են ռազմավարության բարոյական նորմերը։ Մասնավորապես՝ անտիկ ժամանակաշրջանի հայտնի զորավար, դաժանությամբ հայտնի Սու Ցզին անբարոյականություն էր համարում հակառակորդի մարդկային կորուստների համար ուրախանալը։ «Ո՜վ զինվոր. Դու կարող ես սրտիդ ուզածի չափ ուրախանալ քո բանակի հաղթանակի առթիվ, բայց հակառակորդի կորուստների վրա չարախնդալու բարոյական իրավունք չունես»,- ասում էր Սու Ցզին։ Թշնամու կորուստների համար չարախնդալը համարվում էր պատերազմական հանցագործություն, ինչպես դիակապտությունը, կամ գերիների հետ անմարդկային վերաբերվելը։
Քաղաքական պայքարը նույնպես ունի չգրված բարոյական նորմեր: Քաղաքական տարբեր ճամբարներում դիրքավորված գործիչներն ու նրանց համակիրները միմյանց վերաբերվում են ընդգծված ատելությամբ։ Սա դեռ ոչինչ։ Սակայն երբ ակտիվիստ մարտիկները շրջանցում են պայքարի բարոյական տարրական նորմերը, եւ մոռանում, որ հակառակորդի հետ ունեն մեկ ընդհանուր հայրենիք ու պետություն, այ սա իսկապես մտահոգիչ է։
Էրեբունի - Երեւանի տոնակատարության հրավառության ժամանակ այրվել է Հանրապետության հրապարակի շենքերից մեկի տանիքի մի չնչին հատված։ Ու գտվեցին մարդիկ, որ հրճվեցին և ուրախացան: Սա նշանակում է, որ սոցիալական ակտիվություն դրսևորողների թվում կան հոգեկան խնդիրներ ունեցողներ կամ անբարոյականներ։ Այլապես հնարավոր չէ պատկերացնել, որ բանական մարդը նման դեպքերի ու պատահարների համար ուրախանա։ Ատելության, չարախնդալու ու նախանձի դրսեւորումները պետք է միանշանակ դատապարտել...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vahe.ghazaryan.923/posts/363536513734682?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել