Newmag.am-ը գրում է.
Ո՞վ է հայկական շոու բիզնեսի ամենագեղեցիկ հարսը: Մենք որոշեցինք հարցում անցկացնել սոցիալական կայքերում և պարզել ամենահարսիկին: Մենք ընտրեցինք վերջին տարիներին ամենաշատ քննարկվող հարսնացուներին և ներկայացրինք օգտատերերի դատին: Մեր առաջին հորիզոնականը գրավեց Սիրուշոն: Երկրորդ տեղում Լիլիթ Հովհաննիսյանն է, երրորդ տեղում` Լուսինե Թովմասյանը, չորրորդ հորիզոնականում Արմենչիկի կինն է, հինգերորդ տեղում է հայտնվել Հռիփսիմե Հակոբյանը:
Սիրուշո. նախագահի հարսը
Սա այն հարսանեկան արարողությունն էր, որ արժանացավ ամենաշատ քննարկումներին: Մինչև պսակադրությունը և անգամ պսակադրությունից հետո ասեկոսեները չէին դադարում: Բայց Սիրուշոն հուսախաբ արեց բոլորին. նույնիսկ հարսանեկան սանրվածքն էր պարզ: Ի տարբերություն մյուս աստղային պսակադրությունների՝ Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի հարսանյաց սրահում վարդեր չէին: Բայց աստղային կատարումների պակաս չեղավ. զույգին շնորհավորելու էին եկել բազմաթիվ աստղեր, այդ թվում նաև` Սպիտակցի Հայկոն և Թաթա Սիմոնյանը:
Լիլիթ Հովհաննիսյան. ամենաոճային հարսը
Լիլիթ Հովհաննիսյանի և Վահրամ Պետրոսյանի պսակադրությունը հայկական շոու բիզնեսի ամենաշոկային արարողություններից էր: Սուրբ Սարգիս եկեղեցում դեռ երկար կհիշեն հարսի սանրվածքը:
Երեկոյի ընթացքում Լիլիթը ներկայացել էր երեք զգեստով: Փոխադրամիջոցների մասին խոսք չկա: Նրանք դարձան տարվա ամենաոճային հարսն ու փեսան:

Լուսինե Թովմասյան. ամենաՄիսս հարսը
Տարվա հարսիկներից էր Լուսինե Թովմասյանը: Գեղեցկուհու ընտրյալը Արթուր Հովհաննիսյանն է: Զույգը ծանոթացել է Ծաղկաձորում:
Ի դեպ, Միսս Հայաստան – 2003 և Վիցեմիսս Եվրոպա – 2005 Լուսինե Թովմասյանի հարսանեկան զգեստի հեղինակը դիզայներ Վահան Խաչատրյանն է:
Արմենչիկի կինը. ամենաշքեղ հարսը
Ռուսաստանյան համերգն Արմենչիկը երբեք չի մոռանա: Հենց այդ ժամանակ նա հանդիպեց իր կյանքի երկրորդ կեսին: Երկար շփումից հետո երգիչը հասկացավ, որ նա է այն միակը, որի հետ պատրաստ է ամուսնանալ:
Հարսանիքը տեղի ունեցավ Ամերիկայում, բայց հայկական բոլոր ավանդույթներով` դհոլ-զուռնայից մինչև ափսե կոտրել:
Երգիչը կնոջ համար պատրաստել էր երաժշտական անակնկալ. իր «Vision» երգը նվիրեց Լուսինեին: Արմենչիկը խոստացել է` ունենալու են շատ երեխաներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



