1in.am-ը գրում է.

1(5542)

Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասն իր կարծիքն է հայտնել Չեմպիոնենրի լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի վիճակահանության վերաբերյալ:

Մրցաշարի քառորդ եզրափակչում «արքայական ակումբ»-ի մրցակիցը կլինի Մադրիդի «Ատլետիկո»-ն: Կասիլյասը նշել է, որ քառորդ եզրափակչի երկու խաղերն էլ շատ լարված կլինեն:

Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում «Ատլետիկո»-ն երկու անգամ հաղթանակ է տարել «Ռեալ»-ի նկատմամբ` սեփական հարկի տակ առավելության հասնելով 4:0 հաշվով, իսկ արտագնա խաղում` 2:1 հաշվով:

«Մենք դարձյալ հանդիպում ենք անցկացնելու «Ատլետիկո»-ի դեմ: Այս անգամ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում: Կարծում եմ` շատ բարդ ու լարված հանդիպումներ կլինեն»,- AS-ը մեջբերում է Կասիլյասի խոսքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել