Ապրիլի 23-ին հայկական եկեղեցիների զանգերը չեն ղողանջի միայն ԹուրքիայումArmlur.am-ը գրում է.

Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության 100-ամյակի հիշատակի միջոցառումների շրջանակում ողջ աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում զանգերը ղողանջելու են Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ինչպես տեղեկացնում է «Ակօսը»,  բացառություն է կազմելու Պոլսո հայոց պատրիարքարանը, որը չի մասնակցելու այս նախաձեռնությանը: Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը նշել է, որ Ապրիլի 24-ին միջոցառում տեղի կունենալ, սակայն ապրիլի 23-ին զանգերը 100 անգամ չեն ղողանջի։ Հրատարակչությունը նշում է, որ  մարտի 22-ին Ստամբուլի հայկական եկեղեցիներում Չանաքքալեի մարտերում զոհված հայ զինվորների համար հոգեհանգստյան պատարագ է մատուցելու։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել