ԱՄՆ-ի նախագահի կին Միշել Օբաման միշտ էլ աչքի է ընկել էլեգանտությամբ ու բարեկրթությամբ։ Հիշո՞ւմ եք ոչ այնքան վաղուց տեղի ունեցած դեպքը, երբ Բարաք Օբաման զվարճանում ու սելֆիներ էր անում Նելսոն Մանդելայի հուղարկավորության ժամանակ։

Այդ ընթացքում Միշել Օբաման սաստող հայացքով նայում էր ամուսնուն։ Մի խոսքով, նա լավ գիտի, թե որտեղ ինչպես պիտի պահի իրեն։ Վերջերս գրվել է նրա կենսագրության թարմացված տարբերակը։ Դրանում նշված է, որ 10 տարեկանում Միշելը մասնակցել է մի մանկապատանեկան ճամբարի, որում առանձնացել է իր տարեկիցներից ֆիզիկական ու մտավոր ունակություններով։ Ճամբարի ընթացքում մի շարք մրցույթներ էին անցկացվում երեխաների շրջանում, իսկ ճամբարի ավարտին ամեն տարիքային խմբից պետք է ընտրվեր մի հաղթող։ Միշել Օբաման հաղթողի ամենահավանական թեկնածուն էր, սակայն կազմակերպիչները նկատել էին, որ այս փոքրիկը շատ սուր լեզու ուներ ու, մեղմ ասած, կոշտուկոպիտ արտահայտչամիջոցներ էր օգտագործում։
Այս մանկական լուսանկարին նայելով՝ հազիվ թե որևէ մեկի մտքով անցնի, որ անմեղ հայացքով այս բալիկն այլանդակ հայհոյանքներ էր շռայլում այսուայնկողմ։ Կազմակերպիչներից մեկը ճամբարի ավարտին մոտեցավ նրան ու ասաց.
Գիտե՞ս, որ դու կարող էիր քո տարիքային խմբի լավագույն մասնակիցը ճանաչվել, բայց դու այնքան շատ ես հայհոյում։

Հայհոյանքներով խոսելու սովորությունը բավական էր, որպեսզի կազմակերպիչները զրկեին փոքրիկ Միշելին հաղթողի տիտղոսից։ Փաստորեն, Միշել Օբաման միշտ չէ, որ աչքի է ընկել բարեկրթությամբ ու նրբանկատությամբ։ Հավանաբար այս հատկությունները նրա մոտ ոչ թե ի ծնե են եղել, այլ զարգացել են ժամանակի ընթացքում։ Ամեն դեպքում այս մասին են վկայում նրա կեսագիր Փիթեր Սլևինի խոսքերը։ Վերջինիս «Միշել Օբամա. մի կյանք» ստեղծագործությունը գրաքննության է ենթարկվել «People» հեղինակավոր ամսագրի կողմից։ Միշել Ռոբինսոնը (այդ ազգանունն էր նա կրում նախքան ամուսնությունը) այնքան ազդված էր այդ որոշումից, որ անմիջապես վերջ դրեց «հայհոյախոսությունների փուլին»։ Միշել Օբամայի կենսագրականում, որը լույս կընծայվի առաջիկայում, խոսվում է նաև այն մասին, որ նրա մայրը հավանություն չէր տալիս դստեր ամուսնությանը Բարաք Օբաամայի հետ, քանի որ Բարաքը խառնածին էր, ոչ թե զտարյուն սևամորթ։



