Խորհրդային տարիներին մի մանկապատանեկան գիտաֆանտաստիկ ֆիլմ կար` «Մոսկվա-Կասիոպեա»: Կասիոպեա մոլորակում ռոբոտները, սխալ հասկանալով մարդկանց երջանկության, երջանիկ լինելու ցանկության իմաստը, մոլորակի բնակիչներին հատուկ հաբեր են տալիս, որի հետևանքով նրանք հայտնվում են ապուշ երջանիկի կարգավիճակում, առանց մտածելու, զգալու, առանց իրական կյանքով ապրելու…
Հիմա մեր համացանցում, սոցիալական ցանցերում մի զգալի զանգված մշտապես հիացած է Ջենիֆեր Լոպեսի ու Քիմ Քարդաշյանի «ծիծիկներով ու տուտուզիկներով», սեքսի, էրոտիկայի վերաբերյալ գրառումներով, մերկ կանանց նկարներով: Հաճույք են ստանում աստղերի, հանրաճանաչ մարդկանց կեղտոտ սպիտակեղենը հոտոտելուց, նրանց վերաբերյալ իրական կամ ավելի հաճախ հնարովի պատմություններն ընթերցելով, միմյանց պաչիկ-մաչիկ ուղարկելով:
Մեծամասնությունը թքած ունի լուրջ, մտածելու, խորհելու առիթ տվող գրառումների վրա։ Նրանց գլխի տարայի մեջ լցված գորշ զանգվածն արգելափակվում է դրանցից… Նրանց պետք են տափակ հումորներ ու մի քանի տողանոց, մակերեսային, հայհոյախառն, անհասկանալի խզբզոցներ ու ապուշություններ:
Համացանցի անչափահաս, նոր «հասունացած» վիրտուալ երազախաբների, վիրտուալ կյանքում սեռահասունացածների ու վավաշոտների մի կուռ բանակ միայն ընթերցում է այդ կարգի գրառումներն ու նյութերը:
Մի խոսքով` գնացեք հա՞… Գնացեք «Օդնոկլասնիկ», գնացեք, ձեր ծիծիկներն ու տուտուզիկներն էլ տարեք հետներդ՝ մխտռած սպիտակեղենով փաթեթավորված…
Ցավալին այն է, որ այսպես շարունակվելու դեպքում Հայաստանն էլ է կործանվելու Կասիոպեայի նման՝ իր ապուշ, երջանիկ, առանց ալիքների գորշ զանգված ունեցող կիսաֆաբրիկատների սերնդով…



