
Գիտեի՞ք, որ կնոջ բնավորությունը կարելի է որոշել նրա նախընտրած խմիչքի միջոցով։ Ամեն գաղտնի բան, ի վերջո, բացահայտ է դառնում։
Շամպայն. նախընտրում են կոկետուհիները և ծիծաղկոտները։ Այսպիսի կանայք դեմ չեն իրենցից բավականին մեծ տղամարդու հետ ամուսնանալ։ Նրանք իրենց տղամարդկանց հաճախ են դավաճանում և շատ արագ են արբում։
Օղի. օղի խմում են հաստատուն բնավորություն ունեցող, ուժեղ, մարտական կանայք։ Նրանք իրենց ցանկությունները չեն թաքցնում և շատ դանդաղ են արբում։
Կոնյակ. սա այն միջին տարիքի կանանց խմիչքն է, որոնք ջերմության, հոգատարության և սիրո կարիք են զգում։ Այսպիսի կնոջն ավելի շատ ժամանակ հատկացրեք, փորձեք նրա հոգին ճանաչել, և նա ընդմիշտ կսիրի Ձեզ։ Նա արագ է արբում։
Վիսկի. այն խմում են բարդույթներից զուրկ կանայք։ Խմելուց հետո անկանխատեսելի են դառնում։ Շատ արագ են արբում, իսկ առավոտյան չեն սիրում գիշերվա կատարվածը հիշել, քանի որ կարող են ինչ ասես «իրականացնել»։
Տեկիլա. այն նախատեսված է շռայլ կյանք սիրող, «պայթյունավտանգ» կանանց համար։ Նրանք կարող են շատ վտանգավոր լինել, սակայն մի քանի բաժակից հետո հեշտությամբ «անջատվում» են։
Ռոմ-կոլա. ամեն ինչ փորձարկել սիրող կանանց սիրելի խմիչքն է։ Չհասցնելով արբել՝ միանգամից սթափվում են։ Կարճ ասած՝ նրանց հետ չես ձանձրանա։
Ջին-տոնիկ. այս խմիչքը նախընտրող կանայք շատ քիչ բան են հասկանում, հաճախ խոսում են այն մասին, ինչ չեն հասկանում, արագ են արբում, իսկ առավոտյան չեն հիշում՝ նախորդ օրն ինչ է կատարվել։
Կարմիր գինի. նախընտրում են զգացմունքային, կրքոտ կանայք։ Արտաքինից նա կարող է զուսպ թվալ, սական ներսում փոթորիկներ են մոլեգնում։ Այդքան էլ արագ չեն հարբում, սակայն արբած ժամանակ անկրկնելի են...
Սպիտակ գինի. այս խմիչքը նախընտրող կանայք զուսպ են, իրենց գինն իմացող, սառը և հաշվարկ անող։ Նրանք միշտ գտնվում են սթափ վիճակում և արարքներ գործելիս շատ զգույշ են։
Լիկյոր. այն «համով» կանանց համար է, ովքեր տնային կյանք են վարում։ Նրանք լավ պատրաստում են։ Թանկ նվերների սիրահար են։
Գարեջուր. «քչով բավարարվող» կանանց համար է։ Այս կանայք հիանալի «տղաներ» են, նրանցից կարելի է խորհուրդներ հարցնել։ Աշխատանքային վայրում անփոխարինելի ընկերներ են։



