Տեղումները կշարունակվեն մինչեւ մարտի 23-ը ներառյալAravot.am-ը գրում է.

Առաջիկա հինգ օրերին անկայուն եղանակը հանրապետությունում կշարունակվի։ Վաղը օրվա երկրորդ կեսից հանրապետությունում գործելու է հերթական ցիկլոնը եւ երկրի ողջ տարածքում կլինեն տեղումներ։ Այս տվյալներն այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ներկայացրեց ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյանը։ Ինչպես ներկայացրեց մասնագետը՝ լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով, նախալեռնային գոտիներում թաց ձյան եւ ձնախառն անձրեւի տեսքով, իսկ հովտային շրջաններում՝ անձրեւի տեսքով։ Կլինեն ամպրոպներ։ «Տեղումները կշարունակվեն մինչեւ մարտի 23-ը ներառյալ, իսկ ցերեկը կդիտվի տեղումների դադար։ Մարտի 24-ին հանրապետությունը կրկին կգտնվի ցիկլոնի  ազդեցության տակ, եւ հանրապետության զգալի մասում տեղումները կշարունակվեն։ Մարտի 25-ին տեղումներ կլինեն միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում, իսկ 26-ին ողջ հանրապետության տարածքում կլինի առանց տեղումների եղանակ»,-տեղեկացրեց Գագիկ Սուրենյանը։ Վաղը հանրապետությունում ներթափանցելու են ցուրտ Արկտիկական օդային հոսանքներ. «Սակայն առաջիկա հինգ օրերին ցրտահարության վտանգ չկա»։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել