Երեկոյան զանգահարեցին «Արմենիա»-ից ու խնդրեցին սահմանային վերջին միջադեպերի կապակցությամբ հեռուստաալիքի համար մեկնաբանություններ թողնել. հարցադրումների հիմնական միտքն այս էր` ինչու է Ադրբեջանն իրեն այսպես պահում: Ես փոխեցի հարցադրման շեշտն ու ավելի խոսեցի այն մասին, թե ինչու ենք մենք մեզ այսպես պահում, երբ Ադրբեջանն իր տարվող քաղաքականության մեջ կար և մնացել է հետևողական: Իր նպատակը հայկական պետականության կործանումն է, և ինքը դա երբևէ չի թաքցրել:
Այո, մեկ տարի առաջ նրանք փոխեցին մարտավարությունն ու անցան ռազմական դիմակայության նոր ձևերի, մինչդեռ հայկական կողմն այդպես էլ մնաց հնին հենված: Որպես հետևանք, մենք կրում ու դեռ կրելու ենք կորուստներ, քանի դեռ չենք վերանայել մեր ռազմական, ազգային ռազմավարությունը:
Սա անելու համար պահանջվելու են արմատական վերափոխումներ հայկական պետականությունների ռազմական կառուցվածքում, ազգային անվտանգության համակարգում: Հարցի լուծմանը մոտենալ տեղայնացված ու պռատ քայլերով և միևնույն ժամանակ հաջողել հաստատ չի հաջողվի:
«Իսկ այ Միջազգային հանրությո՞ւնը, եվրոպական խաղե՞րը...»... Պատասխանս կոշտ էր` բավ է գործածել իմաստազուրկ արտահայտություններ: Կան ուժային կենտրոններ` տարածաշրջանային, աշխարհաքաղաքական: Ոմանց ձեռնտու է իրավիճակի թեժացումն ու ծավալներ հավաքելը, մյուսներին` ոչ: Եթե ուզում ենք որևէ կերպ ներազդել իրերի դրության վրա այդ մակարդակում, հարկ է նախ կողմնորոշվել՝ այս կամ այն կենտրոնի ուզածն ինչ է, և ապա գործնականորեն աշխատել միով բանիվ կամ հակառակը: Պետք է դադարել ամպերում սավառնելը:
Խոստացել են եթեր տալ Կիրակի երեկոյան:
Հեռուստատեսությամբ ինչը կգնա և ինչ ծավալով, ասել չեմ կարող և չեմ էլ նայելու, քանի որ սյուժեում կլինեն նաև նյութեր առաջնագծից...
***
Եվ վերջում` այն մասին, ինչ չեմ ասել զրույցի ընթացքում, բայց խորհել եմ հարցազրույցից վերադառնալուն պես հանդիպածս ընկերոջս հետ, սա էր.
մեր Մարզիկների ինչի՞ն է պետք գնալ այդ նույն Բաքվի խաղերին, երբ նրանք իրենց այսպես են պահում: Չէ՞ որ շատ ավելի գործնական ու արդյունավետ կլինի աշխարհով մեկ ազդարարել, որ մենք չենք գնում ու, քանի դեռ գնում են խաղերի նախապատրաստություններն ու հետո նաև բուն խաղերը, այս մասին հայտարարություններ անել ամեն օր:
Հրաչյա Արզումանյան
Արցախ, Ստեփանակերտ
Вечером позвонили и попросили сделать комментарий по инцидентам на границе для ТВ-канала «Армения». Основные вопросы звучали, как почему Азербайджан так себя так ведет и пр. Я изменил постановку вопроса и говорил больше о том, почему мы себя так ведем, так как политика Азербайджана была и остается последовательной. Ее цель - уничтожить армянскую государственность, и они этого никогда не скрывали.
Да, где-то год назад они поменяли тактику, перешли к новым формам военного противостояния, в то время как армянская сторона придерживается старой. Как следствие, мы несем и будем нести потери, пока не пересмотрим свою стратегию - военную, национальную. Такие шаги потребуют коренных изменений в военной организации армянских государств, системе национальной безопасности. Решить проблему локальными и половинчатыми шагами не получится.
«А вот международное сообщество, европейские игры...» Жестко ответил, хватит употреблять бессмысленные понятия. Есть центры силы - региональные, геополитические. Некоторым эскалация ситуации выгодна, другим нет. Если хотим как-то влиять на ситуацию на этом уровне для начала надо определиться, чего хочет тот или иной центр и прагматично работать - с ними или против них. Надо перестать витать в облаках.
Что покажут, в каком объеме сказать не могу и точно не посмотрю, так как в сюжете будут и материалы с передовой и пр. Обещались вечером в Воскресенье.
Что не сказал в разговоре, но о чем подумали с другом, которого встретил возвращаясь с интервью. А зачем армянским спортсменам ехать на эти самые игры в Баку, когда они ведут себя таким вот образом? Ведь намного эффективнее, прагматичнее будет заявить на весь мир, что мы не поедем, и каждый день пока идет подготовка и проходят игры делать заявления по этому поводу.



