Երեկ մի շարք կայքերում տարածվեց լուսանկար, որտեղ լրատվական կայքերից մեկի լուսանկարիչն էր Եվա Ռիվասի հետ: Լուսանկարի արտասովորությունը Եվա Ռիվասի «չափից դուրս բարձրահասակ» լինելն էր: Լուսանկարը տարածվում էր «Այ քեզ բոյ...» մեկնաբանությամբ: Բոլոր քննարկումներից հետո լուսանկարն անողը և լուսանկարում Եվայի հետ նկարված լուսանկարիչը տարածեցին հետևյալ հայտարարությունը`
Մեջբերեմ Էմին Արիստակեսյանի գրառումը.
«Ուզում եմ Ձեր ուշադրությունը սևեռել այս լուսանկարի վրա։ N 1 լուսանկարում պատկերված եմ ես և Եվա Ռիվասը մեր համատեղ ֆոտոշարքից հետո։ Անխոս, Եվան բավական բարձրահասակ աղջիկ է, և եթե հաշվի առնենք բարձրակրունկները, պարզ է, որ ես իմ 170 սմ բոյով նրանից մեկ գլուխ կոլոտ եմ։ Այս լուսանկարն արդեն շատ երկար ժամանակ կա իմ ֆեյսբուքյան էջում, և, անկեղծ ասած, ինձ չէր թվում, որ առիթ կունենամ դրան անդրադառնալու։ Իսկ հիմա նաենք լուսանկար N 2-ին։ Ի՞նչ ենք մենք տեսնում։ Ինչպես տեսնում եք՝ հերիք չէ գողացել են իմ լուսանկարը, ջնջել են լոգոն և այն ֆոտոշոփի միջոցով մեծացրել են աննորմալ չափերի, որպեսզի գրեն, որ Եվա Ռիվասն «ահավոր» բոյով է.... »

Կարևորը՝ ամեն ինչ հստակեցվեց, և ավելորդ աղմուկ բարձրացնելու ու իրար վիրավորելու կարիք չկա:



