b_28bf80dfa934f4edaed50548897ac5d71in.am-ը գրում է.

Գիտնականները պարզել են, որ մարդիկ նախընտրում են վատ նորություններ կարդալ։ Վաշինգտոնի և Լյովենի համալսարանների մասնագետները մի շարք հետազոտություններ են անցկացրել և եկել այն եզրահանգման, որ մարդիկ նախընտրում են կարդալ վատ նորություններ, քան դրական։ Այս մասին հայտնում է Svit 24-ը։

Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ԶԼՄ-ները նախընտրում են հայտնել բացասական նորություններ։ Սակայն մասնագետները եկել են այն եզրակացության, որ լրատվական կոնտենտի սպառողներն անձամբ են դրանում մեղավոր։

Մասնագետները կարծում են, որ վատ նորություններ կարդալով՝ մարդը բարձրացնում է իր բարեկեցությունը։ Նման նորությունները մարդուն իրազեկում են, թե ինչպես խուսափել ռիսկերից և տնտեսական կորստից։

Դրական լուրերն իրենց հերթին կարող են խթանել ինչ-որ ներդրում կատարել, սական մասնագետները հայտարարում են, որ գոյատևման բնազդը գերիշխում է վաստակելու ցանկությանը, այդ իսկ պատճառով մարդը հաճախ փորձում է պահպանել կապիտալը, այլ ոչ թե մեծացնել այն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել