Եթե հայ տղաներն էլ իրենց արտաքին տեսքին հետևեին այնպես, ինչպես աղջիկներն են հետևում, թերևս, աշխարհի ամենագեղեցիկ ազգը կլինեինք: Տղայի արտաքին տեսք ասելով՝ նկատի չունեմ ժելեած մազեր, մոդայիկ հագուստ, տատու կամ այլն: Տղայի ամենամեծ գեղեցկությունն առաջինը սպորտային, ատլետիկ կառուցվածքն է՝ լայն ուսերը, մկանոտ մարմինը և ամենագլխավորը՝ դուրս ցցված փորի բացակայությունը: Այսօր փողոցում հանդիպած տղաների 3-4% ն են այդպիսին: Այս տեսանյութի տղային տեսնելով՝ ոչ միայն շատ ուրախացա, որ մեր մեջ դեռևս կան այսպիսի բարձր կամային հատկանիշներ ունեցող տղերք, նաև դիտումների քանակից (2 500 000) հասկացա, որ նման տղերքը մեծ հետաքրքրություն են առաջացնում շրջապատում:
Մի բան էլ պիտի միշտ հիշենք, որ մենք այսօր հանգիստ քնում ենք սահմանում կանգնած հենց այսպիսի տղերքի շնորհիվ, մի խոսքով, սպորտը պետք է մեզ բոլորիս՝ թեկուզ մեր արտաքին տեսքի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել