7e55082539750f1ecbc17c91152c6767Galatv.am-ը գրում է.

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին՝ Նովրուզի առթիվ՝ մաղթելով նրանց և Իրանի բարեկամ ժողովրդին բարօրություն, հաջողություններ և խաղաղություն:

Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ գարնանային նոր զարթոնքն Իրանի Իսլամական Հանրապետության համար կնշանավորվի նորանոր ձեռքբերումներով, իսկ հայ-իրանական ավանդական բարեկամական, ջերմ հարաբերություններն ու միջպետական ամուր կապերը հետագայում ևս կընդլայնվեն՝ հանուն երկու ժողովուրդների խաղաղ և բարեկեցիկ ապագայի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել