Տասնամյակներ առաջ Խորհրդային Հայաստանում նույնպես տեղի ունեցան համայնքների խոշորացում, որի արդյունքում ընդհանրապես վերացան փոքր համայնքները: Այդ տարիներին փոքր համայնքներից գյուղացիները կա՛մ գնացին մայրաքաղաք, կա՛մ տվյալ շրջկենտրոն, իսկ արդյունքում եղավ նույն կառույցի մեջ միավորված երեք գյուղերից երկուսի լրիվ դատարկում: Ահա այսպիս ճակատագիր է սպասվում նաև այսօր բոլոր համեմատաբար փոքր այն համայնքներին, որոնք կընդգրկվեն համայնքների խոշորացման ծրագրում: Իսկ թե սա լավ է կամ վատ՝ դա ցույց կտա ժամանակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել