Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.

«Չեմ պատկերացնում մարդու զարգացումը, առաջընթացն՝ առանց սեփական արածի նկատմամբ քննադատական վերաբերմունքի: Վերջերս Խորեն Աբրահամյանի մասին մի պատմություն լսեցի: Երիտասարդ տարիքում նա շռնդալից հաջողություն ունեցավ մեծ ժոդովրդականություն վայելող «Առաջին սիրո երգը» ֆիլմում:

Բայց որոշ ժամանակ անց նա հասկացավ՝ եթե շարունակի վայելել հաջողության պտուղները, եթե ինքն իրեն չասի, որ այն, ինչ մինչ այդ պահն արել է դերասանական խաղի առումով, մակերեսային էր և պարզունակ, ապա իսկական, ժամանակակից իմաստով դերասան չի դառնա: Եվ Խորեն Աբրահամյանը շարունակեց իր վրա աշխատել՝ հաղթահարելով իրեն հաջողություն բերած շտամպերը, կարծրատիպերը: Հիրավի, այստեղ մենք գործ ունենք տաղանդի և ինտելեկտի երջանիկ զուգորդման հետ: Քանի՜ դեպքեր գիտենք, երբ տաղանդավոր մարդիկ առաջ չէին գնացել՝ իրենք իրենց կրկնելով: Որովհետև ուղեղ չունեին:

Նույնն, իհարկե, վերաբերում է բոլորիս»,–գրում է թերթի խմբագիրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել