Ամեն օր չես հանդիպի այնպիսի մարդու, ում հարստությունն ու փառքը չեն փչացրել։ Երևի մեզանից շատերը, լինելով միլիոնատեր, կշտապեին շքեղ առանձնատուն, թանկարժեք ավտոմեքենա և բրենդային հագուստներ գնել։ Բայց ոչ բոլոր մարդիկ են նման կերպ վարվում։ Դրա վառ օրինակը Դենիել Նորրիսն է։ Լինելով միլիոնատեր՝ նա ապրում է ավտոբուսի մեջ և գիշերում ավտոկայանատեղիում։ Ամսական նա իր կարողությունից ծախսում է 800 դոլար և պնդում է, որ իրեն շատ պետք էլ չէ։ Երևի հաճելի է հասնել այն ընկալմանը, որ կյանքի հաճույքները հարստության մեջ չեն։
Ամերիկացի Դենիել Նորրիսը հաճախ գիշերում է սուպերմարկետի կայանատեղիում` իր հնամաշ միկրոավտոբուսի մեջ։

Նա դա աղքատությունից դրդված չի անում, այլ սեփական ցանկությամբ։ Իրականում այս տղամարդը միլիոնատեր է։

Դենիելը բեսյբոլի ծագող աստղ է, խաղում է Toronto Blue Jays ակումբի կազմում։ Այն ժամանակ, երբ նրա կոլեգաները շքեղ առանձնատներ և թանկարժեք ավտոմեքենաներ են գնում, Դենիելն առաջին աշխատավարձին միայն շապիկ գնեց։

Արդեն 3 տարի է՝ մարզիկը բնակվում է միկրոավտոբուսում։ Դա նրա միակ տանիքն է։ Դենիելի բոլոր իրերը նույնպես դրա մեջ են։

Իր միլիոններից այս տղան ամսական ընդամենը 800 դոլար է ծախսում։ Իր խոսքերով` դա իրեն լիովին բավարարում է։ Նա օրը սկսում է սովորական մարմնամարզությամբ, այնուհետև գնում է լողափ և զբաղվում է սերֆինգով, իսկ մնացյալ ժամանակը տրամադրում է մարզումներին։

Դենիելն ասում է, որ շատ գոհ է իր կյանքից և ոչինչ չի ցանկանում փոխել դրանում։ Նրան դուր է գալիս իր միկրոավտոբուսով գնալ այտեղ, որտեղ կցանկանա, վայելել ալիքների ձայնը և քնել հենց լողափում։ Ազատ ժամանակ այս միլիոնատերը երբեմն նաև աշխատում է հայրենի Թեննեսսի նահանգի խանութներից մեկում։

Դենիելն առանձնանում է իր կոլեգաների մեջ։ Բայց վարած կենսաձևը չի խանգարում նրան հիանալի ելույթ ունենալ սպորտում։

Եթե Դենիելը շարունակի նույն կերպ խաղալ, ապա շուտով թիմը նրան 50 միլիոնի պայմանագիր կառաջարկի։ Բայց նույնիսկ այդ դեպքում տղամարդը չի պատրաստվում հրաժարվել իր վարած կյանքից ձևից։ Ազատության հանդեպ սերն ու հնամաշ ավտոբուսը կմնան նրան հետ, ինչ էլ որ պատահի։




