1in.am–ը գրում է.

Ջենիֆեր Լոպեսը թողարկել է Feel the Light ստեղծագործության տեսահոլովակը, որը դարձել է անիմացիոն «Տուն» ֆիլմի սաունդթրեքը, գրում է Spletnik.ru-ն:

Երգչուհին նոր տեսահոլովակը ներկայացրել է American Idol շոուում հիշվող ելույթից հետո:
Նույն զգեստով Ջենիֆերը հայտնվում է նաև ֆիլմում՝ հադես գալով տիեզերական նավերի և ֆուտուրիստական դեկորացիաների ֆոնին:

Տեսահոլովակի պրեմիերայից բացի մամուլում հայտնվել են Լոպեսի մի քանի լուսանկարներ: Պապարացիները նրան նկատել են Լոս Անջելեսի ռեստորաններից մեկից դուրս գալիս: Երգչուհու հագուստը բավականին տարօրինակ է եղել՝ դեղին սպորտային տաբատ, սպիտակ վերնաշապիկ, սպորտային կոշիկներ, մորթե բոա և Birkin-ի սպիտակ պայուսակ:

Երկրորդ լուսանկարում Լոպեսի կերպարն ավելի հաջողված է՝ մինի կոմբինեզոն, որը զարդարված է ասեղնագործությամբ և փայլերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել