Lurer.com–ը գրում է.

Ընթացիկ տարում Արկտիկայում սառցե ծածկույթի առավելագույն մակերեսը կազմել է 14,54 միլիոն քառակուսի կիլոմեիտր: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 19-ին հաղորդել է Միացյալ Նահանգների Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը (NASA)` վկայակոչելով այն տվյալները, որո նք Բոուլդերի Ձյան ծածկույթի և սառույցների ուսումնասիրման ազգային կենտրոնն ստացել է արբանյակներից:

«Դա սառուցների ամենափոքր մակերեսն է Արկտիկայում արբանյակներով դիտարկումների սկսվելու պահից ի վեր»,- ՏԱՍՍ-ի հարցին ի պատասխան նշել է Բոուլդերի Ազգային կենտրոնի ներկայացուցիչ Նատաշա Վիսկարան:

Մինչ օրս փետրվարից մինչև ապրիլ սառցե ծածկույթի նվազագույն մակերեսը գրանցվել է 2011 թվականին. այն ժամանակ դա կազմել էր 14,65 միլիոն քառակուսի կիլոմետր: Այս սեզոնում, ամերիկացի հետազոտողների տվյալներով՝ Արկտիկայում սառույցների մակերեսը փոքր է եղել ավելի քան 100 հազար քառակուսի կիլոմետրով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել