1in.am-ը գրում է․
Ավստրիայի և արևմտաբալկանյան պետությունների ԱԳՆ և ՆԳՆ ղեկավարները, ինչպես նաև ներքին գործերի ԵՄ հատուկ հանձնակատարը ուրբաթ հայտարարել են իսլամիստ ահաբեկիչների և «ջիհադիստների» դեմ պայքարի համատեղ ծրագրի թողարկման մասին, հաղորդում է Ria Novosti-ն:
Վիեննայի համաժողովում ընդունված համատեղ ռազմավարությունը նախատեսում է սահմանապահների ուսուցումը, գրոհայինների`սահման հատելու կանխումը, Բալկանյան պետությունների` Եվրոպոլի և ահաբեկչության դեմ պայքարի ԵՄ կոորդինատորի, ինչպես նաև ԵՄ սահմանապահ գործակալության հետ համագործակցության ինտենսիֆիկացումը:
Ռազմավարության շրջանակներում ամբողջությամբ նորից կգրվի Արևելյան Եվրոպայում ոստիկանական համագործակցության կոնվենցիան, հայտարարել է Ավստրիայի ՆԳՆ Յոհաննա Միքլ Լյայթները:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1578006.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել