Fact.am-ը գրում է․
Ցանկություններից պրծում չկա: Դեռ մանուկ հասակից մենք անհանգստանում ու ցանկանում ենք. ուզում եմ մեծ լինել, ես նոր հեծանիվ եմ ուզում, հուսով եմ՝ ուղղագրության թեստը հաջող կհանձնեմ: Ավելի լավ ապրելու ցանկությունը մեզանից յուրաքանչյուրի ներսում առկա է: Եվ, չնայած այն հաճախ ֆրուստրացիաների ու անկարողության է հանգեցնում, հենց այդ նույն ցանկությունն է, որ մեր շարժիչ ուժն է հանդիսանում և հաջողությունների է հասցնում մեզ: Անշուշտ, կյանքում ոչ ոք միայնակ չի հասնում հաջողության: Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ իմաստուն խորհրդից, բարի խոսքերից կամ նույնիսկ կտրուկ քննադատությունից օգուտ է քաղում իր համար: Մտածեք, թե քանի անգամ դուք միայն ուրիշների աջակցության շնորհիվ եք կարողացել հաղթահարել ճգնաժամային իրավիճակները: Եթե նման իրավիճակներում ուրիշներին օգնելու ձեր հերթը գա, ապա, ի՞նչ եք կարծում, դուք ինչպիսի՞ ծառայություն կմատուցեիք: Այժմ պատկերացրեք.
1. Դուք մասնավոր կոնսուլտացիաներ իրականացնող հոգեթերապևտ եք: Ինչպիսի՞ սենյակում եք դուք անցկացնում ձեր թերապևտիկ սեանսները: Մանրամասն նկարագրեք այդ սենյակը:
2. Օրվա առաջին պացիենտն այցելել է ձեզ: Ի՞նչ պրոբլեմների մասին է նա ցանկանում խոսել ձեզ հետ, և ի՞նչ կարգի խորհուրդներ եք դուք նրան տալիս:
3. Դուք նստած եք պացիենտի դիմաց և պրոֆեսիոնալ խորհուրդներ եք տալիս: Ձեր պացիենտի ռեակցիան ինչպիսի՞ն է:
4. Աշխատանքային ժամն ավարտվել է, և դուք, աշխատանքային սեղանի մոտ նստած, թղթերն եք լրացնում, երբ ինչ-որ մեկը ներխուժում է ձեր աշխատասենյակը: Ո՞վ է այդ մարդը, որն աշխատանքային օրն ավարտվելուց հետո եկել է ձեզ մոտ: (Պատասխանելիս մի մարդու անուն տվեք, որին դուք իրականում ճանաչում եք):
Մեկնաբանություն
Դե՞, ինչպե՞ս գլուխ հանեցիք օրվա այցելուների քանակից: Այսպիսի իրավիճակում այցելուն ձեր «ես»-ի այն մասն է ներկայացնում, որն աջակցության ու խորհրդի բուռն կարիք է զգում: Ձեր պատասխանները պատկերացում են տալիս այն մասին, թե, ձեր կարծիքով, ինչի կարիք եք զգում կյանքում:
Աշխատասենյակի ձեր նկարագրությունը ցույց է տալիս, թե դուք կյանքում ինչի կարիք եք զգում: Դուք առանձնանալու և խոր մտածումների տրվելու համար խաղաղ սենյա՞կ պատկերացրիք: Վառ միջավա՞յր, որում մարդուն կարելի է հեշտությամբ մղել անկեղծանալու: Միգուցե հարմարավետ մի տեղ, որում դուք կարող եք պաշտպանվա՞ծ զգալ ձեզ: Կամ էլ պարզապես մեծ սենյա՞կ, որում կարելի է ոտքերն առաջ մեկնել ու թուլանալ: Ի՞նչ է ձեզ ասում ձեր գիտակցությունը: Ձեզ որտե՞ղ է անհրաժեշտ լինել:
Պացիենտի գանգատներն իրականում ձեր սեփական գիտակցության մեջ առկա անհանգստությունների աղբյուրն են: Դրանք աշխատանքի հետ կապված պրոբլեմնե՞ր էին: Փակուղով ավարտված սիրային հարաբերություննե՞ր: Միգուցե անձնային աճի փնտրտու՞ք:
Խորհուրդը, որը դուք տվեցիք պացիենտին, ձեր առջև ծառացած պրոբլեմների լուծումն է, որը ձեր գիտակցության հստակ մտածող, օբյեկտիվ մասն առաջարկում է ձեզ: Հարցն այն է, թե դուք կկարողանա՞ք արդյոք հետևել ձեր լավագույն խորհրդին:
Ձեր խորհուրդների նկատմամբ պացիենտի տված ռեակցիան ցուցադրում է այն, թե դուք կարո՞ղ եք արդյոք ընդունել լավ խորհուրդը, եթե այն ձեզ առաջարկեն: Դե ուրեմն, ինչպե՞ս պահեցին իրնց պացիենտները: Ագահորեն որսու՞մ էին ձեր ամեն մի բառը, թե՞ համառորեն վիճում էին ձեզ հետ կտրուկ հրաժարվում էին հասկանալ, թե ինչն է իրականում իրենց շահերից բխում, իսկ ինչը՝ ոչ: Թե՞ դուք այնպիսի զգացում ունեցաք, ասես նրանք համաձայնվում էին ձեր ասածների հետ, բայց ձեր աշխատասենյակից դուրս գալուն պես տեղնուտեղը ամեն ինչ մոռանում էին:
Աշխատանաքային օրվա ավարտից հետո ձեր սենյակ մտած մարդը նա է, ով ձեր կյանքում ամնենամեծ սթրեսի աղբյուրն է և ամնեից շատ անհանգստություններն է պատճառում ձեզ: Բայց պարտադիր չէ, որ այդ պատճառով այդ մարդը տհաճ կամ զզվեցնող լինի, կամ էլ այնպիսի մեկը, որից հարկավոր է խուսափել: