Araratnews.am-ը գրում է․
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտվել է Եմենում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները: Այս մասին տեղեկացնում է կառույցի պաշտոնական կայքը:
Պան Գի Մունը, անդրադառնալով մայրաքաղաք Սանայի երկու մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչություններին, կոչ է արել հակամարտության բոլոր կողմերին դադարեցնել երկրում թշնամական գործողությունները:
Հիշեցնենք, որ այսօր Բադր և Ալ-Հաշուշ մզկիթներում մահապարտ ահաբեկիչները մի քանի պայթյուն են իրականացրել: Զոհերի թիվը հասնում է 150-ի: Երեկ երկրի հյուսիսիում գտնվող Սաադա քաղաքում հնչած երկու պայթյուններին զեհ է գնացել առնվազն 33 քաղաքացիական անձ: Այս գործողության համար պատասխանատվությունը ստանցնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Նշենք, որ մուսուլմանական երկրներում մզկիթներում կամ դրանց շրջակայքում իրականացվող ահաբեկչությունները դաժան ավանդույթի են վերածվել: Դրանք հնչում են մեծապես ուրբաթ օրերին, երբ ողջ բնակչությունը հավաքվում եմ մայր եկեղեցիներում ուրբաթ օրվա պարտադիր աղոթքին մասնակցելու համար: