Վանո Սիրադեղյանի եղբայրը` եղբոր հետ վերջին հանդիպման, նրա հաստատած կարգերի ու գողերի մասինYerkir.am-ը գրում է.

Քչերը գիտեն, որ Տավուշի սահմանամերձ Կոթի գյուղը հայտնի ոստիկանապետերի ծննդավայր է: Գյուղը ժամանակին կոչվել է Շավարշավան` Խորհրդային Հայաստանի ներքին գործերի նախարար Շավաշ Ամիրխանյանի անունով: Այս գյուղում է ծնվել և մեծացել անկախ Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար, գրող Վանո Սիրադեղյանը:

Ծնունդով կոթեցի են նաև մի քանի մարզային ոստիկանապետեր: Նրանց թվում է Տավուշի մարզի նախկին ոստիկանապետ, ներկայումս կալանքի տակ գտնվող Անդրանիկ Ազիբեկյանը: Նրան իր հրապարակումներում yerkir.am-ն անդրադարձել է, պատմել նրա վերաբերյալ քննվող գործի, նրա եղբոր` Արցախյան ազատամարտում զոհված ոստիկան Արմեն Ազիբեկյանի մասին:

Այժմ հանրությանն ենք ներկայացնում դեռևս անհայտ մանրամասներ Վանո Սիրադեղյանի` Կոթիում անցկացրած տարիների մասին: Ե՞րբ և ո՞ւմ հետ է վերջին անգամ եղել հայրենի ծննդավայրում, ի՞նչ վիճակում է այժմ գտնվում նրա հայրական տունը, եւ ովքեր են այնտեղ ապրում: Վանո Սիրադեղյանի մասին yerkir.am-ի տեսանյութում պատմում է նրա եղբայրը` Սերյոժա Սիրադեղյանը: Վերադառնալ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել