Mediamonitor.am-ը գրում է.

Անչափ հետաքրքիր վայր է: Մի կողմից այն հզոր պաշտպանողական կառույց է, մյուս կողմից`հեքիաթային ամրոց: Ամրոցը փոքր է և անչափ հարմարավետ: Այն հազար տարվա պատմություն ունի: Առաջին անգամ հիշատակվում է 1113 թվականին Զոբորովյան աբբայությունում: Ճիշտ է սկզբում այդտեղ ընդամենը մի փայտաշեն տուն էր`ցանկապատով շրջապատված: Աստիճանաբար այն դարձրեցին պաշտպանողական միջնաբերդ: 16-րդ դարում բերդի անհրաժեշտություն այլևս չկար և այն վերածվեց վերածննդյան ժամանակաշրջանի ամրոցի: Ժամանակակից տեսք ամրոցին հաղորդեց վերջին սեփականատերը` կոմս Յան Ֆրանտիշեկ Պալֆին: Նա սիրահարվել էր մի ֆրանսուհու, ամուսնության առաջարկ արեց և որոշեց վերակառուցել իր տունը ֆրանսիական ամրոցների ոճով: Վերակառուցումը տևեց 20 տարի: Այդ ընթացքում կոմսի սիրելին ամուսնացավ մեկ ուրիշի հետ, իսկ կոմսը մահացավ: Ահա այսպիսի տխուր հեքիաթ անավարտ վերանորոգման մասին:

Ժառանգորդները ավարտին հասցրեցին կառուցումը: Ամրոցի ներսը կահավորեցին այն ամենով, ինչ կար տանը`անտիկ գոբելեններ, նկարներ և քանդակներ: Մի քանի ամիս հետո սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, այնուհետև եկան կոմունիստները և ամրոցը խլեցին որպես պետության սեփականություն: 1950 թվականին տեղի ունեցած հրդեհը մեծ վնաս հասցրեց ամրոցին: Սակայն ամրոցը շատ արագ վերականգնեցին և ազգային թանգարան դարձրեցին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել