1. Կինը միշտ ճիշտ է:

2. Եթե կինը ճիշտ չէ, կարդացեք N1 կետը:

3. Կոշիկները երբեք շատ չեն լինում:

4. Պայուսակները՝ նույնպես:

5. Ներքնազգեստի մասին խոսք չկա:

6. Էլ չենք ասում կոսմետիկայի մասին:

7. Կնոջ տրամաբանությունը գոյություն ունի:

8. Եթե մտածում եք, որ այն գոյություն չունի, կարդացեք N1 կետը:

9. Ադամանդները փողի լավագույն ներդրում են:

10. Իսկ անշարժ գույքը՝ ոչ:

11. Անգամ եթե անշարժ գույքն ավելի լավ ներդնում է, քան ադամանդները, կարդացեք N1 կետը:

12. Ցելյուլիտ չկա:

13. Կան միայն դրա դեմ միջոցներ:

14. «Ի՞նչ տեսք ունեմ» հարցին կա միայն մեկ պատասխան. «Հիանալի, սիրելիս»:

15. Տղամարդը ստեղծված է գումար աշխատելու համար:

16. Իսկ կինն այն ծախսելու և տղամարդուն իր տեսքով գոհացնելու համար:

17. Ասացինք` ՏԵՍՔՈՎ: Մնացածն այստեղ կապ չունի։

18. Խանութ գնում է տղամարդը:

19. Քանի որ նա խելացի և ուժեղ է:

20. Իսկ մենք` գեղեցիկ ու խորամանկ:

21. Այո, իրոք` կինը մարդ չէ: Կինն Աստվածուհի է :)

P.S. Կնոջ լավագույն ընկերներն իհարկե... տղամարդիկ են: Իսկ ադամանդների մասին կարդացեք N9 կետում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել