Interpress.am-ը գրում է.
Ռուսաստանը համախմբում է, Ալեքսանդր Քուլիի բնորոշմամբ, նոր կիսա-ինքնիշխան տարածքները, որոնք ընդգրկում են անջատողական սուբյեկտներին արևելյան
Ուկրաինայում, Աբխազիայում, Հարավային Օսիայում ու Մերձդնեստրում: Կա նման ևս մի սուբյեկտ, որին հետևում է մեծ հետաքրքրությամբ, բայց որոշակի հեռավորության վրա: Խորհրդային Միության փլուզմամբ ուղեկցվող Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հակամարտությունը անջատողական շարժումներից առաջինն էր: Իր ծավալով ու զոհերի թվով այն երկրորդն էր Չեչնիայից հետո: Հակամարտությունը, որն ավարտվեց 1994 թվականին հայկական զինված ուժերի հաղթանակով և ի սկզբանե վիճելի ադրբեջանական ընդարձակ տարածքների բռնագրավումով, ձգձգվում է, հայտնվելով Եվրասիական քաղաքականության կուլուարներում (Խմբբագրություն չի կիսում այս կարծիքը):
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, որը 1990-ականների կեսերից ստեղծել է հինգ խաղաղ ծրագիր: Սակայն մինչ օրս հնարավոր փոխզիջումների քաղաքական հետևանքները և գործընթացի վերևից ներքև բնույթը չեն նպաստել առաջընթացին:
2010 թվականին Կազանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների շատ սպասված, բայց, ի վերջո, անհաջող հանդիպումից հետո էլ լարվածությունն ու անորոշությունը ԼՂ հակամարտությունում գերիշխում են, որոնք անդրադառնում են թե տեղական, և թե տարածաշրջանային զարգացումների վրա: Լարվածությունը հիմնականում 160 մղոն երկայնքով հայկական ու ադրբեջանական ուժերի շփման գծում է:
Ինտենսիվությունը և հրադադարի ռեժիմի խախտումը զգալիորեն ավելացել է վերջին 18 ամիսների ընթացքում: Անցյալ տարի հուլիս-օգոստոս ամիսների փոխհրաձգությունները, նոյեմբերին հայկական ուղղաթիռի խփելը գրավել էին մամուլի վերնագրերը: Շարունակվող գնդակոծությունը և դիպուկահարների կրակոցները հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի / Թովուզի շրջանում և փոխհրաձգությունները ադրբեջանական Նախիջևանի տարածքում/, ընդլայնել են խախտումների աշխարհագրական շրջանակը:
Հայաստանի և Ադրբեջանի միջև սպառազինությունների մրցավազքը հակամարտության ամենաշատ շոշափվող խնդիրն է, որը հակադրում է ադրբեջանական նավթային դոլարները Ռուսաստանի հետ Հայաստանի դաշինքի (և վստահության) խորացմանը:
2013-ի սեպտեմբերին Հայաստանին արդյունավետորեն հարկադրեցին հրաժարվել Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագրից հօգուտ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Եվրասիական միության ինտեգրման նախագծի: Եթե ՌԴ-ն ամրապնդում է իր դիրքերը Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ սահմանային նոր պայմանագրերով, հիմքեր կան ենթադրելու, որ դե ֆակտո ԼՂ սուբյեկտին կհաջողվի որոշակի հեռավորության վրա մնալ ռուսական ինտեգրումից:
Ռուսաստանը անմիջական սահման չունի Հայաստանի կամ ԼՂ-ի հետ, չունի ռուսական անձնագրերով քաղաքացիներ պաշտպանելու համար, ոչ էլ խաղաղարարներ: Ռուսաստանի ազդեցությունը ԼՂ-ի վրա հիմնականում անուղղակի է, այն կատարվում է Հայաստանի տնտեսության, ենթակառուցվածքների և անվտանգության համակարգերի մեջ խորը ներթափանցելու միջոցով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ