Times.am-ը գրում է.
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն այցելել է Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ և տեսակցել մարտի 19-ին ՊԲ հյուսիսային ուղղղությամբ հակառակորդի հարձակումը հետ մղելու ժամանակ վիրավորված զինվորներին:
Նախարարը հետաքրքրվել է վիրավորների վիճակով, զրուցել զինվորների և վերջիններիս այցի եկած ծնողների հետ: Առանձնահատուկ շեշտելով նրանց կատարածը, բանակի հրամանատարն իր շնորհակալությունն է հայտնել ինչպես զինվորներին, այնպես էլ ներկա ծնողներին` հայրենասեր ու անձնվեր զավակ դաստիարակելու համար և վիրավորներին մաղթել արագ ապաքինում:
Նյութի աղբյուր՝ http://times.am/?p=118101&l=am%2F
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



