0018b960-ce6d-3cb8-9feb-920e116fef651in.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Վիտալի Մուտկոն հայտարարել է, որ ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեն կարող է դիտարկել Մունդիալի թիմերի թիվը 40-ի հասցնելու հարցը, տեղեկացնում է Р-Спорт-ը:

Հարցը կդիտարկվի ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններից հետո, որը տեղի կունենա մայիսի 30-ին:

Հավելենք, որ ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները տեղի կունենա մայիսի 29-ին, Ցյուրիխում: ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածուներն են ներկայիս նախագահ Յոզեֆ Բլատերը, «Բարսելոնա»-ի և «Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն, Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնը և Հոլանդիայի Արքայական ֆուտբոլային միության նախագահ Միխայել վան Պրագը:

«Մայիսի 30-ին կդիտարկվի Մունդիալի թիմերի թիվը 40-ի հասցնելու հարցը: Թեկնածուներից ոմանք ցանկանում են, որ Աշխարհի առաջնությունում հանդես գան ոչ թե 32, այլ 40 թիմ»,- հայտարարել է Մուտկոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել