Replik.am-ը գրում է.
Տարբեր ժամանակներում գիտնականները կատարել են հետազոտություններ և պարզել, որ սեռական կյանքի սկիզբը ընկալվում է որպես հասունության որոշակի սահմանագիծ: Շատ երկրներում տղամարդկանց համար այն սկսվում է 17-18 տարեկանում, կանանց համար` 19:
Այնուամենայնիվ, սեռական կյանքի սկզբի շարժառիթները տարբեր են և պայմանավորված չեն սիրով ու սեռական պահանջով: Ինտիմ, մտերմիկ շփման կարիքը, հետաքրքրությունը, զուգընկերոջ թախանձը, հասակակիցների օրինակը, ինտերնետը և էրոտիկ բնույթի զանազան հեռուստահաղորդումները` ահա դրանց ոչ լրիվ թվարկումը: Ընդ որում, որքան վաղ է սկսվել սեռական կյանքը, այնքան քիչ է այն սիրով պայմանավորված եղել:
Ծնողները հասկանալի պատճառներով իրենց զավակների սեռական կյանքի սկսմանը նայում են բացասաբար այնքանով, որքանով այն վաղ է սկսվում: Միաժամանակ նրանք պետք է իմանան, որ դա կարող է տեղի ունենալ ավելի վաղ, եթե ընտանիքում այդ առումով թույլ է եղել դրվածքը, եթե դեռահասները ստացել են սեռական սխալ դաստիարակություն:



