
Համատեղ ապրելն այնքան էլ հեշտ բան չէ. երբեմն կանայք դժգոհում են տղամարդկանցից, իսկ տղամարդիկ էլ իրենց հերթին կարող են գեղեցիկ սեռից դժգոհել։
Այս անգամ մենք ձեզ համար պատրաստել ենք այնպիսի սովորությունների հումորային ցուցակ, որոնք նյարդայնացնում են տղամարդկանց։ Սակայն հիշեք՝ էլ ի՞նչ կատակ, եթե կեսը ճշմարիտ չէ։
- Սերիալ նայելու ժամանակ քնում է. բավական է ֆուտբոլի ալիք գցեմ, միանգամից արթնանում է և գոռում. «Ախր նայում եմ, չէ՞»։
- Զուգագուլպա հագնելուց հետո այն վեր է բարձրացնում թռչկոտելով, բարոն Մյունհաուզենի նման։
- Եղունգների աճման համար ահռելի ժամանակ և փող է ծախսում, իսկ հետո մի եղունգը կոտրում է և ամբողջ երեկո լացում։
- Ժամերով խոսում է հեռախոսով, նույնիսկ եթե վարդակից հանում ես, միևնույն է՝ դեռ մի 40 րոպե շարունակում է խոսել։
- Ժամը քանիսի՞ն պետք է դուրս գաս, որպեսզի, օրինակ, ժամը 18։30 լինես բարեկամի տանը, եթե գիտես՝ ճանապարհը 45 րոպե է տևում։ Նրա պատասխանը՝ 18։30։
- Ամենաքիչը երկու անգամ հագուստը փոխում է նախքան ասելը. «Վերջ, ես պատրաստ եմ»։
- Նրա թեթև ձեռքով սուր դանակները շատ կարճ ժամանակամիջոցում վերածվում են բութ գործիքների։
- Երբ վազում ենք տրամվայի հետևից, միշտ հետ է մնում։
- Շաբաթ-կիրակի օրվա պլանները հանկարծ ծագում են իմ՝ ձկնորսության գնալուց 15 րոպե առաջ։
- Երբ վազելով դուրս ես գալիս, քանի որ շտապում ես, նա խնդրում է իր կոշիկները մաքրել։
- Ինչպե՞ս կարելի է հաց առնելու նպատակով խանութ գնալ և 20.000 դրամ ծախսել. ավելին՝ մոռանալ հաց գնել։
- Գուլպաները միշտ գցում է լվացքի մեքենայի մեջ, նույնիսկ երբ մեկ անգամ էլ չեմ հագել։
- Երեկոյան բարձր երաժշտություն է միացնում և սկսում իր անտաղանդ ձայնով երգել։
- Անեկդոտի կեսից սկսում է ծիծաղել, իսկ երբ վերջացնում ես պատմել, հարցնում է. «Եվ ի՞նչ» կամ «Իսկ ինքն ի՞նչ արեց»։
- Ֆուտբոլ եմ նայում, որոշում է վարսահարդարիչը միացնել։
- Կամ էլ խաղի ժամանակ ասում է. «Խոսիր ինձ հետ, լա՞վ», իսկ «Дом-2»-ի ժամանակ շշուկ անգամ չկա։
- Երբ ֆուտբոլ են ցույց տալիս, նա հեռուստացույցի երկու կողմում էլ գործ ունի՝ և՛ ձախում, և՛ աջում։
- Երբ «Փյունիկը» պարտվում է, հրճվանքով ասում է. «Ասում էի, չէ՞»։
- Միշտ երբ ֆուտբոլ կամ նորություններ եմ նայում, խնդրում է ձայնն իջեցնել. փաստորեն, չի կարողանում լսել, թե ինչպես են կաթսաները զնգում։
- Խոսում է ամեն ինչից, սակայն ոչնչից։
- Ծննդյան օրեր հիշելն ի՞նչ է, նա նույնիսկ հիշում է, թե իր շորերից որը երբ է գնվել։
- Պայուսակ... Այո՛, պայուսակ, միշտ նոր պայուսակ է պետք, որ նա իր հագուստի հետ այն հարմարեցնի։
- Երբ հենց նոր ես մեքենա նստել, նա զանգում է և ասում. «Մեկ էլ թեյի համար քաղցրավենիք կբերես»։
- Հարցնում է՝ «Հիշում ե՞ս՝ ինչ օր է», փոխանակ ասի, թե ինչ օր է։
- Կնեղանա, եթե մարտի 8-ին նրան գուլպա կամ փողկապ նվիրես։
- Երբ հագուստը լվալու է գցում, գրպանները չի ստուգում, իսկ երբ կախիչից կախված է՝ որքա՜ն ասես։
- Պարբերաբար մոռանում է՝ իր ամուսինը սիրու՞մ է իրեն, թե՞ ոչ... Դրա համար անընդհատ հարցնում է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



