Asekose.am-ը գրում է
Դերասան Հայկ Մարությանը, Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, խոսելով Հայկո-Մկո համագործակցության դադարի մասին` ասաց, որ այն պայմանավորված էր այն հանգամանքով, որ Մկրտիչ Արզումանյանը ցանկություն էր հայտնել իր կարիերան շարունակել միայնակ.
«Մենք հարգում ենք իր որոշումը. այսուհետ առանձին ենք աշխատում, սակայն շփում կա»:
Ապա Հայկ Մարությանը նաև անդրադարձավ այն տարածված կարծիքին, որի համաձայն` Մկրտիչ Արզումանյանի միայնակ հանդես գալու որոշումը պայմանավորված է Հայկի քաղաքացիական ակտիվության դրևսորման ակտիվությամբ, մասնավորապես` տրանստպորտի թանկացման ժամանակ ծավալած ընդդիմադիր գործունեության պատճառով, ինչը, ըստ կանխատեսումների, կարող էր` խնդիրներ էլ առաջացրել Հայկի և հեռուստատեսության միջև.
«Ես 99% չեմ կարծում, որ դա էր պատճառը, իսկ 1%-ը թողնում եմ ենթադրությունների համար»:



