Ամերիկահայ բայքերները՝ «Hye Riders»-ը, Լաս Վեգասի հայկական եկեղեցում օրհնություն են ստացել Հայոց ցեղասպանությանը նվիրված իրենց երթի մեկնարկից առաջ։
«Hye Riders»-ի մոտոցիկլետներով երթը կմեկնարկի 2 շաբաթից։ Տղաները պլանավորում են անցնել Ֆրանսիայով, Իտալիայով, Հունաստանով, Բուլղարիայով և Վրաստանով, որից հետո կժամանեն Հայաստան՝ ապրիլի 24-ին ներկա գտնվելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին զոհերի հիշատակին նվիրված ամենամյա երթին դեպի Ծիծեռնակաբերդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել