Հնագետները շարունակում են հետաքրքիր գտածոներ հայտնաբերել ու անցյալի նորանոր հանելուկներ բացահայտել։ Ցավոք, միշտ չէ, որ մենք միանգամից տեղեկացվում ենք այդ նոր հայտնագործությունների մասին, որոնք բացահայտվում են հնագիտական պեղումների ժամանակ։ Ահա 5 հնագիտական հայտնագործություն, որոնք պատմությունը գլխիվայր շուռ են տվել։

 5  Եգիպտական մումիաների վրա հայտնաբերված ծխախոտի ու կոկաինի հետքեր

Пять археологических находок, изменивших историю древности, загадки, история

«Չոր, շատ արժեքավոր տերևներ»,- ահա այսպես է կոկաինի թփի տերևներն իր օրագրում նկարագրում Քրիստափոր Կոլոմբոսը։ Դա տեղի ունեցավ 1492թ-ին, իսկ մինչ այդ քաղաքակիրթ աշխարհում ոչ ոք չգիտեր, թե ինչ է իրենից ներկայացնում կոկաինը։ Դեռ մինչև վերջերս համարվում էր, որ հենց Կոլոմբոսն է աշխարհին տվել այս սարսափելի հայտնագործությունը։
1992թ-ին գերմանացի գիտանականները ցնցված էին  եգիպտական մումիաների ուսումնասիրության արդյունքում դրանց վրա հաշիշի, ծխախոտի ու կոկաինի մնացորդներ հայտնաբերելով։ Այս բացահայտումն ամբողջությամբ փոխում էր պատմական ժամանակագրության հաջորդականության մասին մինչ այդ ունեցած պատկերացումները, չէ՞ որ ծխախոտը, հաշիշը բացառապես ամերիկյան հողերից են ծագում։

Գերմանացի հետազոտողները ստիպված են եղել մի շարք հավելյալ հետազոտություններ իրականացնել՝ ուսումնասիրելով բոլոր մումիաների մազերի, կտորների ու ոսկորների մասունքները՝ թմրանյութեր հայտնաբերելու համար։ Ուսումնասիրված մումիանների մեկ երրորդ մասի դեպքում հետազոտության արդյունքները դրական էին, իսկ Ռամզես Երկրորդ փարավոնի մասունքներին հայտնաբերվել է ծխախոտի տերևներ ու ծխախոտի բզեզի դիակ։ Մինչ այսօր գիտնականները չեն կարողանում բացատրություն տալ այս ֆենոմենին։

 4  Քարի վրա փորագրված 10 պատվիրանները Նյու Մեքսիկոյում

Заповеди Торы на камне в Нью-Мексико. древности, загадки, история

1993թ-ին Նյու Մեքսիկոյում գրեթե 90 տոննա կշռող քար հայտնաբերվեց, որի վրա հին եբրայերենով փորագրված էին 10 պատվիրանները։ Ժամանակակից հետազոտությունները հնարավորություն են տվել որոշել դրանց հնությունը, որի արդյունքում պարզվել է, որ փորագրություններն արվել են 500-2000 տարի առաջ։ Այն, թե ինչպես է Նյու Մեքսիկայում հին եբրայերենին տիրապետող մեկը հայտնվել, մինչ այսօր հանելուկ է մնում։ Իսկ այն վարկածը, որ փորագրությունն արվել է մեկ այլ վայրում և այնուհետև տեղափոխվել ամերիկյան հողեր, հերքվում է, քանի որ քարի հանքանյութերը բացառապես հատուկ են տեղի բնությանը։

 3  Մեքսիկայում հայտնաբերված անտիկ քանդակ

Античная статуя в Мексике. древности, загадки, история

1993թ-ին Մեխիկոյի տարածքից ոչ այնքան հեռու իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերվածը ցնցեց ամբողջ գիտական աշխարհը։ Ամեն տեսակ քանդակների ու գտածոների մեջ հայտնաբերվեց ոչ ավել, ոչ պակաս հռոմեական անտիկ արձանի գլուխ։ Հատկանշականն այն է, որ 1500թ-ից հողը, որտեղ անց են կացվել պեղումները, ցեմենտի մի քանի շերտով փակվել է ու ձեռք չի տրվել գրեթե կես հազարամյակ։ Իսկ մինչ այդ՝ այսինքն մինչև 1519թ-ը, մեքսիկական հողին ոչ մի սպիտակ մարդու ոտք չի դրվել։
1982թ-ին Ռիո դե Ժանեյրոյի նավահանգստում ծովի հատակին հայտնաբերվել են հռոմեական ծաղկամաններ, որոնք ստեղծվել են 3-րդ դարում։

 2  Ամերիկյան հին աբորիգեններին պատկանող նորվեգական մետաղադրամ

Норвежская монета в поселении древнеамериканских аборигенов. древности, загадки, история

1957թ-ին ամերիկյան Մեն նահանգում բնիկների հին բնակավայրերի ուսումնասիրությունների ժամանակ հետազոտողները բացառիկ մետաղադրամ են հայտնաբերել։ Սկզբում նրանք այն շփոթել են 12-րդ դարի անգլիական պեննիի հետ և արդեն հայտնագործության 21-րդ տարում ամբողջովին մոռացել դրա մասին, մինչև որ այն հայտնվեց դրամաբան մասնագետի ձեռքերում։
Մասնագետը, մետաղադրամն ուսումնասիրելով, հայտնաբերեց, որ այն իրենից ներկայացնում է նորվեգական արքա Օլաֆի (1065-1080թթ.) ժամանակաշրջանի պեննի։ Այն, թե ինչպես է Օլաֆի թագավորական իշխանության ժամանակաշրջանի նորվեգական միակ մետաղադրամը հայտնվել ամերիկյան մշակութային առարկաների մեջ, գտնվելով ամերիկացի աբորիգեններին պատկանած իրերի մեջ, դեռևս չի հաջողվել հասկանալ։

 1  Հին ճապոնական լեզուն մեքսիկական ցեղերում

Древнеяпонский язык в мексиканском племени. древности, загадки, история

Անթրոպոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի Նենսի Դևիսն առաջինն էր, որ անսովոր նմանություն հայտնաբերեց Նյու Մեքսիկոյի տարածքում ապրող զունի ցեղի լեզվի ու ճապոներենի միջև։ Երկու լեզուների նմանությունն ինչպես հնչյունաբանական մակարդակում էր առկա՝ շատ բառերի միանման հնչողությամբ, այնպես էլ շարահյուսական. օրինակ՝ բայի դիրքը նախադասության վերջում։ Հետագա ուսումնասիությունների արդյունքում պարզվել է, որ թե՛ զունի ցեղի, և թե՛ ճապոնացիների մոտ արյան ամենատարածված խումբը երրորդն է, բացի այդ՝ նրանք խոցելի են միևնույն հիվանդությունների հանդեպ, ինչպես նաև ունեն միանման պատկերացումներ այն մասին, թե ինչպիսին է եղել նախանական ժամանակները։
Ավելին, զունի ցեղի լեզուն ոչ մի նմանություն չունի Նյու Մեքսիկոյի տարածքում օգտագործվող որևէ այլ լեզվի հետ։ Հայտնագործությունների արդյունքում Դևսն առաջ է քաշել այն հիպոթեզը, որի համաձայն՝ 12-րդ դարում բուդդիստ միսիոներները հասել են Կալիֆորնիայի ափերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել