Կանացի երջանկություն արտահայտությունն այսօր մեզանում բավական հաճախ է օգտագործվում: Մինչդեռ յուրաքանչյուր կին, անշուշտ, իր երջանկության բանաձևն ունի, որը նրա սկզբունքների ու առաջնահերթությունների հանրագումարն է: Կանանց տոնական միամսյակի կապակցությամբ աչքի տակ առնելով մի շարք ճանաչված գեղեցկուհիների` փորձեցինք պարզել նրանց ներկայիս հոգեվիճակը: Դրա համար էքստրասենս, պայծառատես Կայա Ենգիբարյանին ներկայացրեցինք այդ կանանց ամենաթարմ լուսանկարները և խնդրեցինք գնահատել նրանց «երջանկության գործակից»:
Իսկ հիմա տեսնենք, թե ինչ մեկնաբանություններ է անում պայծառատես Կայա Ենգիբարյանը Էմմիի լուսանկարի վերաբերյալ:
Էմմի, երգչուհի
- Երբ ձեռքս առա ինձ ներկայացված բոլոր լուսանկարները, Էմմիի լուսանկարը ձեռքիցս «թռավ»: Դա միանշանակ վկայում է այն մասին, որ նա այսօր այնքան երջանիկ է, որ ասես թևեր է առել և թռչում է: Այս պատկերից երևում է, որ նրա հոգին այսօր խաղաղ է, որևէ հոգեկան խռովք չի զգում, ունի այն ամենը, որով իրեն երջանիկ է համարում: Նրա հայացքից անգամ ես խաղաղվեցի և երջանկության պահ ապրեցի:
Եթե 10-բալանոց սանդղակով գնահատելու լինեմ նրա «երջանկության գործակիցը», ապա կնշանակեմ «10+»:
Լուիզա Ներսիսյան, դերասանուհի
- Ակնհայտ է, որ այս կինն իրեն կատարյալ երջանիկների շարքն է դասում: Եվ շատ ճիշտ է անում: Այստեղ նա ինքնավստահ է, սիրելի տղամարդն իր կողքին է: Նա երբեք չի վախենում իր երջանկությունը կորցնելուց, այն իր ափի մեջ է և կմնա հավիտյան:
Նրա «երջանկության գործակիցը» կգնահատեմ «10»:
Շուշաննա Թովմասյան, դերասանուհի
- Այս օրիորդն իրեն կատարյալ երջանիկ է համարում և բավարարվում է նրանով, ինչ ունի` սպասելով ապագային: Այս լուսանկարում ես նրա հոգում միայն երջանիկ ապրումներ եմ տեսնում: Աղջկական չափանիշներով նա իրոք երջանիկ է:
Նրա «երջանկության գործակիցը» կգնահատեմ «9»:
Սոնա Թորոսյան, հաղորդավարուհի
- Այս կինը երջանիկ է, բայց ոչ կատարյալ: Նրան ևս մեկ կամ մի քանի բան պակասում է: Թեև այս լուսանկարում առաջին հայացքից մտահոգ է երևում, սակայն իրականում այդպես չէ: Նա կենսուրախ կին է, պարզապես այսպես է լուսանկարվել:
Նրա «երջանկության գործակիցը» գնահատեմ «8»:
Արփի Գաբրիելյան, դերասանուհի
- Այս աղջիկը չի գտել իր երջանկությունը: Կարելի է ասել` դեռևս բավարարվում է այնքանով, որքան կա: Ասել, թե նա կատարյալ երջանիկ է, գոնե այս լուսանկարից դատելով, ճիշտ չի լինի: Ավելի շատ ինչ-որ կարոտ եմ տեսնում այստեղ:
Նրա «երջանկության գործակիցը» կգնահատեմ «5»:
TV Մոլ, Պատրաստեց
Սիրուշ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ