Այն, որ ադրբեջանական կողմը փորձելու է հերքել, դա մեզ չի զարմացնում, քսան տարուց ավելի է՝ նույն գործելաոճն է: Ցուցադրված զինատեսակն ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումներն էլի են թողել մեզ մոտ: Իսկ հերքելուց առաջ նրանց խորհուրդ կտանք հիշել այն տեսանյութերը, որտեղ իրենց նախարարն ու հրամանատարությունը ոնց էին դրանցով հիանում ցուցադրությունների ժամանակ: Իհարկե, նրանք կհերքեն նաև զոհերը, որի համար մենք կրկին ափսոսում ենք, որ իրենց բնակչությունն այդպես անարգում են: Իհարկե, նրանց համար ավելի հեշտ է թաքցնել հատուկ ստորաբաժանումների կորուստները, սակայն դա հնարավոր չէ կատարել միշտ: Մեր զինվորներն ինչպես միշտ իրենց խնդիրը փայլուն են կատարել, անգամ ցուցաբերել են անօրինակ քաջություններ, ծանր վիրավոր՝ շարունակելով մարտը և փախուստի մատնելով հակառակորդին: Սա հայ զինվորի մշտական գործելաոճն է, ու մշտական հաղթանակն արդեն երկու տասնամյակից էլ ավելի: ՀՀ ՊՆ-ը խորը վշտով ցավակցում է մեր զոհված զինծառայողների ընտանիքներին և հարազատներին: Ադրբեջանական կողմի ջղաձիգ գործողություններին լիովին վերահսկում ենք:



