2012 թ-ը նրա համար ծանր, միևնույն ժամանակ շատ արդյունավետ տարի էր, չէ որ այս տարի նա կարողացավ դառնալ Եվրոպայի չեմպիոն և Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Հիշեցման կարգով նշենք, որ նրա 21 տարին դեռ չի լրացել: Օդեսսայի հանգստից հետո Արթուրը շարունակում է լուրջ մարզումները և պատրաստվում է այս տարում Ֆրանսիայում կայանալիք միջազգային և 2013թ.-ի Եվրոպայի և աշխարհի մրցաշարերին: Հուսով ենք նա ձեռնունայն չի վերադառնա և բարձր կպահի Հայ ազգի պատիվը, չէ որ դա իր մոտ լավ է ստացվում: Հիշեցնեմ, որ օլիմպիական խաղերի ընթացքում նա կարողացավ հաղթել թուրք ըմբիշին նույնիսկ այն դեպքում, երբ նրա կողոսկրը ջարդված էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել