Սպիտակ բուն ձյան վրայով թռչում է իր որսի հետևից։

Պաղեստինցի փախստական Սաադ Էլդին Ալ-Ջամալն իր աֆրիկական առյուծների երկու ձագերի հետ լուսանկարվում է Գազայում փախստականների Ռաֆա ճամբարում...

Ալ-Ջամալի երազանքն էր առյուծներ պահել իր տանը, և այն իրականություն դարձավ այն բանից հետո, երբ նրա կողմից ձեռք բերած կորյունների ծնողներին մաքսանենգ ճանապարհով երեք տարի առաջ Եգիպտոսի սահմանից Գազա անցկացրեցին։

Նյու Հեմփշայրի Վաշինգթոն լեռան գագաթի՝ սառույցով ծածկված ժայռերը։ Այս տեսակ սառույցը ձևավորվում է, երբ մառախուղը ցուրտ պայմաններում պատում է անշարժ առարկաները։

Նյու Հեմփշայերի Ֆրանկենշտեյն ժայռի վրա սառույցով մագլցող տղամարդը։

Սվալբարդի Լոնգյերայեն բնակավայրից դուրս արևի խավարմանը հետևող զբոսաշրջիկները։ Հազարավոր մարդիկ են այցելել Սվալբարդ ու Ֆարոյան կղզիներ, որտեղից տեսանելի կլինի արևի ամբողջական խավարումը։

Գերմանիայի Սիեվերսդորֆ բնակավայրում խաղացող երեխայի ուրվանկարը մայր մտնող արևի հետ։

Կիոտոյում Ֆուշիմի Ինարի Տաիշա տաճար այցելության ժամանակ ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման տաիկո հարվածային գործիք է նվագում Ակուտագավա դպրոցի Տաիկոյի ակումբի անդամների հետ։ Միշել Օբաման Ճապոնիայում իր եռօրյա այցից հետո կուղևորվի Կամբոջա։

Սլովենացի Ջուրիջ Տեպեսի ցատկը Սլովենիայի Պլանիկա բնակավայրում՝ Դահուկացատկի աշխարհի գավաթի անհատական մրցության ժամանակ։

Կալիֆորնիայի Լանկաստեր բնակավայրում Լոս Անջելես Քաունթիի օդային շոուին ընդառաջ Գեներալ Ուիլյամ Ֆոքսի ռազմաօդային դաշտի տարածքում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի «F-16 Thunderbird» ինքնաթիռների թռիչքը։

Ինչեոն միջազային օդանավակայանում՝ մասունքների հանձման արարողությանը, Չինաստանի պատվո պահակախմբի անդամներն օդանավ են տեղափոխում Կորեական պատերազմում զոհված չինացի 68 զինվորների մասունքներով արկղիկները։

Թունիսնի Բարդո ազգային թանգարանի մոտ նախորդ օրը տեղի ունեցած զինված հարձակման արդյունքում 21 զոհերի հիշատակին նվիրված հավաքի ընթացքում արյան հետքերի վրա վարդեր են տեղադրվել։ Թունիսն ազգային թանգարանի զինված հարձակումից հետո ահաբեկչության դեմ պատերազմ է հայտարարել, չնայած դեռևս որևէ ռազմավարություն չի մշակվել ջիհադիստների դեմ պայքարելու համար։

Ուկրաինայի «Ազովի բատալիոն» կամավորական ռազմական խմբավորումը ռազմավարժություններ է անցկացնում Ուկրաինայի Ուրզուֆ գյուղում՝ Մարիուպոլի արևելյան հատվածում՝ Ազովի ծովի մոտ։

Արեգակնային էներգիայով աշխատող «Իմպուլս 2» ինքնաթիռը թռչում է Հնդկաստանի Վարանասի օդանավակայանից։




