z_-9AcqzbhwAraratnews.am-ը գրում է.

Հունվարի 12-ին Գյումրիում դաժանաբար սպանդի ենթարկված Ավետիսյանների ընտանքի գործով զբաղվող փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանն ու Երեմ Սարգսյանը նոր մանրամասներ ներկայացրեցին հանցագործի, քրեական գործի, դատաձգաբանական և հոգեբանական փորձաքննությունների մասին:

«Զենքը, որից կատարվել էր հանցագործույթունը, պատկանել է Պերմյակովին: Սրա ապացույցը մենք ունենք դատաձգաբանական եզրակացությունից: Ինպես նաև ամենակարևոր հանգամանքներից մեկը այս գործում՝ հանցագործությունները կատարվել են նույն հրազենով: Կրակոցների արդյունքում գնդակի և պարկուճի վրա թողնվում է մի տեսակի նախշ, որը չի կրկնվում մի այլ հրազենից գնդակ ազատելուց: Այնպես որ, ինչպես մատնահետքերով կարելի է մարդուն ճանաչել, նույն կերպ էլ կարելի է գտնել հրազենը՝ գնդակների և պարկուճների վրայի նախշերով»:

Դեպքի վայրում թողնված են եղել զինվորական հագուստներ,  որոնց վրա նշված է եղել Պերմյակվի անունը: Սակայն այս փաստը դեռ բավական չէ ապացույց համարելու համար, թե այդ հագուստը կրել է հենց Պերմյակովը, հայտնեց Երվանդ Վարոսյանը: Հիմա ամենակարևորը գենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքներն են, որոնցից պարզ կդառնա հագուստի վրայի քրտիքը, ծխուկների վրայի թուքը, մազերը, որոնք գտնվել էին դեպքի վայրում՝ պատկանո՞ւմ է Պերմյակովին, թե ոչ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել