Եկեք փոքր-ինչ թափառենք պատմության քառուղիներում, նայենք նոր փշոտ անցյալին և հետո վերադառնանք ներկա, որը կառուցվել է անցյալի մաքառումների, տառապանքի ու պայքարի շնորհիվ: Պատմություն, որն անցել է դարերի փոշով արյան օվկիանով և հասել մեզ՝ ներկա սերունդներիս: Շատ ցավ է տեսել հայը, շատ արցունք է թափել, անցել է կրակի ու սրի միջով, բայց էլի կանգուն է մնացել:
Հա՛յ, դու կարողացար մորմոքը սրտիդ, ջահը ձեռքիդ՝ առաջ սլանալ չերկնչեցիր ու չվախեցար: Ինչքան ցավոտ էր նրանց համար, երբ տեսնում էին՝ իրենց շուրջն ընկած են մարդիկ, սար ու ձոր ծածկված էր դիակներով, երկինքը մութ էր, առջևը՝ խավար, իսկ դիմացը՝ Փոս: Սովորական մարդը չի կարող պատկերացնել, թե ինչ է կատարվել 1915 թվականին, բայց դրանք ոչ մարդկային արարքներ են, արարքներ, որոնց մասին իմանալով՝ ավելի ու ավելի ես ատում թուրք ժողովուրդներն, որոնք երբեք էլ ներում չեն ստանա: Ոճրագործության հետևանքներն ահավոր էին, երիտթուրքերը սպանում էին հայերին և նետում Եփրատ գետը, որպեսզի այն կարմրի մարդկանց արյունով: Հայերի ցեղասպանությունը, թերևս, պատմության ամենադաժան և արյունոտ էջերից մեկն է, սա մի դեպք էր, որի դատապարտման համար մինչև օրս պայքարում ենք, բայց եթե նույնիսկ ողջ աշխարհն էլ ընդունի, միևնույնն է՝ մեր ցավը երբեք չի բուժվի:
Մի փոքրիկ երկիր, հողագնդի մասի փոքր ծվեն, բայց մի ամբողջ ուժ, պայքարի ու պատերազմի պատրաստ ժողովուրդ: Երբ մեր ոխերիմ թշնամիները հասկանան, որ մենք կորցրել ենք 1,5 միլիոն ազգակից, կորցրել ենք 1,5 միլիոն հայ մայր, քույր ու եղբայր ենք կորցրել: Մենք Մոնթե ունենք, Արարատ ունենք, մենք 1,5 միլիոն հայի հիշատակ ունենք, որ չեն ջնջվում, որ հավերժ են: Դարերով եկած ճշմարտությունը մերն է, մերն է Վանը, Սասունը և Էրզրումը, իսկ մենք մի Օր գալու ենք, գալու ենք, վերցնելու այն, ինչը մերն է, իսկ դուք մի Օր ծնկելու եք: Ու գուցե միայն այդ ժամանակ դուք մեզ հասկանաք՝ եկել է ժամանակը, վերադարձնելու ենք այն, ինչը մենք կորցրել ենք: ՄԱՍԻՍԸ ՎԿԱ, ԹՈՒՐՔԸ ԾՆԿԻ ԿԳԱ։



