Armlur.am-ը գրում է.

2 շաբաթ առաջ սպանված քրեական հեղինակություն Երրոդմասցի Լյովիկի մտերիմ ընկեր,  ավագանի, Արմեն Սահակյանը նամակ է ուղարկել Armlur.am-ին: Վերջինս իր մահացած ընկերոջ մասին իր ապրումներն ու խոհերն է ներկայացրել նամակում: Սահակյանը ցանկանում է նամակով ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ բոլորը միայն խոսում են Երրոդմասցի Լյովիկի քրեական հեղինակություն լինելու մասին, ոչ ոք չի խոսում նրա` ընկեր, հայր, ամուսին տեսակի մասին:

Նամակը ներկայացնում ենք ստորև.

«Բոլորդ գրում եք քրեական հեղինակություն Երրոդմասցի Լյովիկի մասին: Ես ուզում եմ խոսել ուղղակի Լևոն ընկերոջ, Լևոն ամուսնու և հոր մասին: Ախր այս դերերում նա այնքան նվիրված էր, այնքան ջերմ ու այնքան անզգույշ, աններելի անզգույշ: Ուզում եմ խռովել քեզանից, ինչու՞ մեր մասին չմտածեցիր: Բայց ախր ինչպես քեզանից նեղանամ, ինքդ քեզ չխնայեցիր: Մտքով կռիվ եմ տալիս հետդ, զայրանում, խորանում մտքերիս մեջ, իրականն ու անիրականը խառնվում են իրար: Աչքերդ ինչպես միշտ փայլում են , արագ-արագ ինչ-որ բան ես խոսում` դեմքիդ արտահայտությունը փոխելով, կարծես արդարանում ես, որ դու մեղավոր չես, որ դու այդպես չէիր ուզում….

Սթափվում եմ` դու չկաս, ինչքան անսպասելի եղավ ամեն ինչ: Ինչու՞: Նորից զգում եմ այս կարոտը, մարմնովս դող անցավ, կարծես հենց նոր հասկացա կատարվածը, նոր հասկացա` որտեղ ես հիմա, ինչ սարսափելի է, մի չար կատակ: Աչքերիս առաջ ժպիտդ է, լի անսահման կյանքով: Ամեն ինչ անվերջ է թվում, նույնիսկ այս անձրևը, թվում է, չի դադարի: «Աշխարհը լաց է լինում»,- մտածեցի ես: «Չէ, անձրևը փորձում է լվանալ մեղավոր հոգիները»,- ժխտեցի ինքս իմ մեջ: Բայց իզուր, մեղքը ձյութի հատկություն ունի, այն կպնում է մարդու հոգուն և սևացնում այն, ոչ մի անձրև չի կարող լվանալ այն: Ամեն ինչ անվերջ է` անձրևը, կարոտը, տառապանքը: Ամեն ինչ, բացի կյանքից, որը վերջանում է անսպասելի: 

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել