Ի՞նչ պատահեց Սեբաստիան չլքած, ցեղասպանությունից մազապուրծ հայերի հետAravot.am-ը գրում է.

«Նարեկացի» արվեստի միությունում կայացած Սարգիս Հացպանյանի «Հայերն իրենց բնօրրանում՝ ցեղասպանությունից հետո» դասախոսությունների շարքից հերթականը նվիրված էր Օսմանյան կայսրության հայկական 6 վիլայեթներից՝ Սեբաստիային: Դասախոսությունը, որ կազմված էր մի քանի բաժնից, պատասխանում էր իրավական առանցքային մի խումբ հարցերի՝ թե ինչպե՞ս հայությունը գոյատեւեց Օսմանյան կայսրության փլատակների վրա ստեղծված հանրապետական Թուրքիայի նշված տարածքում, ի՞նչ պատահեց Սեբաստիան չլքած, ցեղասպանությունից մազապուրծ հայերի հետ, ինչպե՞ս են ապրում Թուրքիայի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մեր հայրենակիցներն այժմ Սեբաստիայում, տարածաշրջանում ինչպիսի՞ զարգացումներ կան 2015թ. ընդառաջ: Ներկայացվեցին նաեւ Կոստանդնուպոլսի Պատրիարք երջանկահիշատակ Շնորհք արքեպիսկոպոս Գալուստեանի 1961-1990 թթ. Սեբաստիա կատարած այցելությունների մանրամասները, ծնունդով հայտնի սեբաստացիներից Մխիթար Սեբաստացու (դասախոսությունը նվիրված էր նրա հիշատակին), Դանիել Վարուժանի, Սեբաստացի Մուրադի կյանքն ու գործունեությունը եւ այլն: Ողջ դասախոսությունն ուղեկցվում էր 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի եզակի լուսանկարների, փաստագրերի, հրապարակված գրքերի լուսապատկերների ցուցադրմամբ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել