Panorama.am-ը գրում է.
«Մարտի 4-17-ը Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թ.11 հիմնական դպրոցում իրականացվել է Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ստեղծված վերահսկողության վարչության ուսումնասիրությունը, որին քաղաքապետի առաջարկով մասնակցել եմ նաև ես»,-ասված է Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի տարածած հաղորդագրության մեջ:
«Ուսումնասիրության առարկան 2013 և 2014թ.թ. դպրոցի նախահաշիվներով նախատեսված 13.7 մլն պարգևավճարների հասցեականությունը ստուգելն էր, որին կառավարման խորհրդի որոշմամբ արժանացել էին դպրոցի 235 աշխատակիցներ: Ինչպես նշել էի փետրվարի 26-ի ասուլիսում, 2014թ. պարգևատրված անձանց ցուցակում բացակայում էր 42-րդը, 5 անուն ազգանուն` 2013-2014 թ.թ. տարիֆիկացիայում: Ուսումնասիրության ընթացքում պարզվեց, որ գործավարը պարգևատրվածների ցուցակն արտատպելիս 42-րդ համարին բաց է թողել, ուսուցչուհիներից մեկն ամուսնացել և ազգանունը տարիֆիկացիայում փոխվել է, իսկ պարգևատրվածների ցուցակում`ոչ, մնացած 4 պարգևատրվածները փոխարինող ուսուցիչներ էին, այդ պատճառով տարիֆիկացիայում ներառված չեն անունները, այնինչ լավ կլիներ, որ ինչպես որոշ դպրոցների տարիֆիկացիաներում է նշվում, այստեղ էլ ֆիզարձակուրդում գտնվողների անունների դիմաց նշվեր: Իսկ ինչպես է եղել, որ նույն հրամանով, նույն օրը ջոկատավարի մեկ հաստիքի վրա տնօրենն ընդունել է երկու հոգի, հրամաններից պարզվեց, որ իրականում նրանք տարբեր ժամանակ են հրամանագրվել, ուղղակի տարիֆիկացիան արտագրելիս գործավարը երկու տարբեր անձանց դիմաց նույն հրամանն է գրել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



