Մեծ պահք, օր երեսուներեքերորդ
Ի՞նչ է պահանջում քեզանից քո Տեր Աստված. միայն այն, որ երկնչես քո Տեր Աստծուց, ընթանաս նրա ցույց տված ճանապարհներով, սիրես և պաշտես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ էությամբ, պահես քո Տեր Աստծու պատվիրաններն ու նրա օրենքները, որ ես այսօր պատգամում եմ քեզ, որպեսզի քեզ համար լավ լինի։ Երկինքն ու երկինքների երկինքը, երկիրն ու նրա մեջ գտնվող ամեն ինչ պատկանում են քո Տեր Աստծուն։ Տերը, սակայն, բարեհաճ գտնվեց ու սիրեց ձեր հայրերին և նրանցից հետո ընտրեց ձեզ՝ նրանց հետնորդներին, բոլոր ազգերի միջից, ինչպես որ տեսնում եք մինչև այսօր։
(Երկրորդումն Օրինաց 10:12-15)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



