Մարդկանց կարեւոր խնդիրներից շեղելու նպատակով ինչ-որ սկսնակի յանձնարարել են թարմացնել «ՀԱՅՐԻԿԵԱՆԸ ՊԵՏՈՒԹԻՒՆԻՑ ՓՈՂ ՊՈԿԵՑ» գործողութիւնը եւ նա իր մասնակի ընկալումները վկայակոչելով՝ կոտորում է իրեն ստացած յանձնարարութիւնը կատարելու համար։ Այդ պատճառով ես երեկ գրեցի՝ «Այ դժբախտ, ես իմ ամեն խօսքի համար պատասխանատու եմ։ Ես պետութեանը տասնապատիկն եմ տուել եւ տալիս եմ... Հենց նիւթական միջոցներ, որովհետեւ սա իմ պետութիւնն է։ Այն չէ, ինչ երազել եմ, ինչի համար պայքարել, բայց իմ, մեր հայկական պետութիւնն է։ Քեզ համար պետութեանը գումար տալը, բիւջէ գումար փոխանցել է․․․Այդ մակարդակիդ էլ մնայ։ Բացառիկ դէպքերից է, որ պետութիւնը գոնէ մասամբ իր պարտքը կատարեց։ Սխալ արեց, որ հանցագործների բացայայտումից յետոյ իր հատկացրածը նրանցից չգանձեց դատարանով, բայց դա էլ այն է, ինչով սրանք հայկական պետութեանը չեն համապատասխանում։ Երկիրը ոչնչացրած, օտարին ծախած սուտ նախագահներին ցմահ հարիւրաւոր միլիոններ են հատկացնում, քո նմանները լռում են, իսկ առողջապահական նպատակներով հատկացրած գումարը համարում են ինձ հատկացուած գումար։ Քո նմանների կարծիքով, այդ դէպքից յետոյ պիտի փախչէի, գնայի արտասահման, բուժուէի ամերիկեան կամ ֆրանսիական (բելգիական) պետութեան միջոցներով, հրաժարուէի հայրենիքիցս (իրենց հերոսների նման), որ դուք եւ ձեր տէրերը հիանայիք ինձնով, ասէիք՝ նեղացրել են, գնացել է. ինչ հերոս է։ Միջատ չեք, այ, դժբախտներ, մի քիչ ուղեղով մտածեք ու եթէ կարող եք, մարդ դարձեք, մարդ։ Գիտեմ, շատ դժուար է, ձեզ նրա համար են վարձատրում, որ մոռանաք ձեր ծագումը, բայց փորձեք։ Մէկ էլ տեսար, ինչ-որ բան կստացուի...»
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/paruyr.hayrikyan.1/posts/811646695577742?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել